Հինգշաբթի , 27 Փետրվարի 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / Սիմոնյանը Մարիխուանայի միջազգային օրը նշելու թեմայով իր դիրքորոշումը հայտնում է որպես ԱԺ փոխնախագա՞հ, թե՞ ՀՀ շարքային քաղաքացի. իրականում, սա շատ կարևոր «մանրուք» է

Սիմոնյանը Մարիխուանայի միջազգային օրը նշելու թեմայով իր դիրքորոշումը հայտնում է որպես ԱԺ փոխնախագա՞հ, թե՞ ՀՀ շարքային քաղաքացի. իրականում, սա շատ կարևոր «մանրուք» է

Ալեն Սիմոնյանը դեմ չէ մարիխուանան խրախուսող ակցիաներին

Ապրիլի 20-ին Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ նշել են Մարիխուանայի միջազգային օրը: Երիտասարդների ձեռքին եղել են պաստառներ հետևյալ ձևակերպումներով. «Մարիխուանան մարդուն վատը չի դարձնում», «Իրազեկվիր նախքան քննադատելը»:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Երևանում Մարիխուանայի միջազգային օրը նշելուն, ասել է, որ մարդիկ ազատ են նշել այն, ինչ իրենց հետաքրքիր է:
Հիշեցնենք, որ 2017թ. Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ մարիխուանայի դեմ պայքարն անիմաստ և ժամանակատար զբաղմունք է, հետևաբար այն պետք է օրինականացնել և բերել հարկային դաշտ։ Նա նաև հավելել էր, որ ինքը ևս օգտագործել է մարիխուանա:
Ալեն Սիմոնյանը բացի ՀՀ ԱԺ փոխանխագահ լինելուց նաև ՀՀ քաղաքացի է, ով իրավունք ունի արտահայտել իր տեսակետը յուրաքանչյուր հարցի շուրջ: Մնում է հասկանալ Սիմոնյանը Մարիխուանայի միջազգային օրը նշելու թեմայով իր դիրքորոշումը հայտնում է որպես ԱԺ փոխնախագա՞հ, թե՞ ՀՀ շարքային քաղաքացի: Իրականում, սա շատ կարևոր «մանրուք» է:
Մեկ բան հստակ է. եթե առաջնորդվենք ԱԺ փոխնախագահի տրամաբանությամբ, որ մարդիկ ազատ են նշել այն, ինչ իրենց հետաքրքիր է, հնարավոր է նույն տրամաբանությամբ, մի օր էլ Երևանում իրենց օրը նշեն համասեռամոլները, մանկապիղծները կամ աղանդավորները: Ու սա կդառնա ոչ թե դեմոկրատիա, այլ իսկական քաոս:
Ասում են՝ քաղաքականության մեջ պատահականություններ չկան, իսկ թե ինչ խնդիր է լուծում Փաշինյանի թիմի կարկառուն դեմքը նման պրոպագանդա անելով, դժվար չէ կռահել: Փառք Աստծո՝ մեր հանրության մի զգալի հատվածն արդեն դուրս է եկել թավշյա էյֆորիայից և նորաթուխ իշխանավորների ցանկացած ասածն էլ հալած յուղի պես չի ընկալում:
Digital-News
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«168 ժամ»․Հեռախոսներ թռցնելու օպերացիայի հրահանգ է տրված

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանությունները մարդկանց հատուկ խումբ է ձեւավորել, որոնց գործառույթը …