starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting Նարեկ Մալյանը խուլիգանական և անբարոյական արտահայտություններ է թույլ տվել իմ կնոջ՝ Զարուհի Մեջլումյանի հասցեին.Մհեր Ենոքյան.Iravaban - Լրահոս - Lrahos
Չորեքշաբթի , Սեպտեմբերի 18 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Նարեկ Մալյանը խուլիգանական և անբարոյական արտահայտություններ է թույլ տվել իմ կնոջ՝ Զարուհի Մեջլումյանի հասցեին.Մհեր Ենոքյան.Iravaban

Նարեկ Մալյանը խուլիգանական և անբարոյական արտահայտություններ է թույլ տվել իմ կնոջ՝ Զարուհի Մեջլումյանի հասցեին.Մհեր Ենոքյան.Iravaban

«Iravaban.net »-ը գրում է.Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ապրիլի 18-ին տեղի ունեցավ Մհեր Ենոքյանի և Զարուհի Մեջլումյանի՝ ոստիկանություն ներկայացված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ որոշման բողոքարկման գործով նիստը։

Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին։
Նիստին ներկայացել էին Զարուհի Մեջլումյանը, Մհեր Ենոքյանը, ինչպես նաև դատախազության ավագ դատախազ Փիլիպոսյանը, ավագ քննիչ Քարտաշյանը։
«Կինս՝ Զարուհի Մեջլումյանը, ներկայացրել է բողոք իրեն զրպարտելու հետ կապված, իրեն մերժել են, մերժման որոշման մեջ փաստական տվյալները իսպառ բացակայում են»,- նշեց ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը։
Նա նշեց, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղարկել է հաղորդում հանցագործության մասին, որը բաղկացած է եղել 167 էջից և լազերային սկավառակ՝ մի քանի ժամյա տեսագրություններով: Դատախազությունը նյութը ուղարկել է քննչական կոմիտե, սակայն մեկ օր հետո, այսինքն առավելագույնը 24 ժամ հետո քննիչը արդեն մերժել է տվյալ բողոքը, փաստացի առանց բողոքի բողանդակությանը ծանոթանալու։
«Իմ և անչափահաս երեխայի սահամանադրական իրավունքները ոտնահարվել են վարույթն իրականացնող մարմնի կողմից։ Եթե ես որևէ կերպ ներկա գտնվեի քննչական բաժնում, որպեսզի բացատրություններ տայի, դա կլիներ իմ իրավունքների բավարար պաշտպանություն, սակայն քննիչը տեսնելով, որ ես դատապարտյալ եմ նույնիսկ չի ցանկացել ծանոթանալ բողոքի բովանդակությանը։ Նշեմ, որ Զարուհի Մեջլումյանը հրավիրվել է և ըստ կարգի ամեն բան նորմալ է եղել, սակայն իմ անձը և անչափահաս երեխայի անձն ու մեր իրավունքները ամբողջությամբ արհամարհվել են»,-նշեց Ենոքյանը։
Ենոքյանը մեջբերեց քննիչի որոշումից հատվածներ, որոնք, ըստ նրա, չեն համապատասխանում իրականությանը. «Զարուհի Մեջլումյանը և Մհեր Ենոքյանը չեն կարող համարվել սովորական մասնավոր անձինք, և նրանց մասին տեղեկատվությունը համարվում է հանրային մեծամասնությանը հետաքրքրող տեղեկատվություն, իսկ նրանց ամունացած լինելու փաստը հանրամատչելի փաստ»։
Ըստ Ենոքյանի, սա հակասում է փաստական տվյալներին, քանի որ նրանք թաքցրել են իրենց ամուսնացած լինելու հանգամանքը, այսինքն, եթե դա չհրապարակվեր կոնկրետ անձի կողմից, շատ քիչ մարդիկ կային, ովքեր տեղյակ էին այդ փաստի մասին և դա չէր կարող լինել հանրությանը հայտնի փաստ։
Մհեր Ենոքյանը նշեց նաև, որ Նարեկ Մալյանը խուլիգանական և անբարոյական արտահայտություններ է թույլ տվել իր կնոջ՝ Զարուհի Մեջլումյանի հասցեին։
«Կնոջս անվանում են «մարդասպան», ինձ անվանում են «մարդակեր, ստահակ, փսիխոպատ», այս արտահայտությունները խորը հոգեկան տառապանքներ են մեզ պատճառել, սակայն քննիչը նույնիսկ անդրադարձ չի կատարել դրանց, իսկ այդ արտահայտություններ կատարած անձը մինչև օրս չի պատժվել»,-նշում է նա:
Ըստ Ենոքյանի՝ քննիչն ինքն իրեն հակադարձում է նույն նախադասության մեջ ասելով. «Նարեկ Մալյանը չէր կարող կանխատեսել, որ հոգեկան ցավ կպատճառի Զարուհի Մեջլումյանին, սակայն նա նման արարք չի կատարել»։
Զարուհի Մեջլումյանը հավելեց, որ Նարեկ Մալյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բազմաթիվ ֆեյք էջերից որոշակի գրառումներ է կատարել և որ այդ ֆեյքերը ոչ մի կերպ չեն կարող համարվել հասարակություն։
«Ես այսքան ժամանակ հետո նոր ինքնասպանության մասին մտքից ձերբազատվել եմ, շատ ծանր օրեր եմ ունեցել»,-նշեց նա:
Քննիչը և դատախազը ասացին, որ իրենց դիրքորոշումը կհայտնեն հաջորդ դատական նիստին, երբ բողոքին առնչվող անձ Նարեկ Մալյանը ևս կծանուցվի դատական նիստի մասին ու կորոշի՝ ներկայանալ, թե՝ ոչ։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 14-ին։
Հիշեցնենք, որ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կինը՝ փաստաբան Զարուհի Մեջլումյանը, հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ), 143-րդ հոդվածի (Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը), 144 հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածել) մասով ընդդեմ Նարեկ Մալյանի:
Հիշեցնենք, որ 20 տարեկանում` 1996 թ-ին Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի` համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովի սպանության համար (ՀՀ Քր.Օր.-ի 99-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետեր): ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագրով` ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Գագիկ Բեգլարյանը առաջիկայում կարող է կալանավորվել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում կարող է կալանավորվել Երեւանի նախկին քաղաքապետ, կապի եւ …