Չորեքշաբթի , Հունվարի 29 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / Տեր-Պետրոսյանի տաս տարվա սուտը բացահայտվեց․ ՄԻԵԴ աղմկահարույց որոշումը.Politik

Տեր-Պետրոսյանի տաս տարվա սուտը բացահայտվեց․ ՄԻԵԴ աղմկահարույց որոշումը.Politik

Տասը տարի շարունակ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրությանը համոզում էր, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտվանից գտնվել է «տնային կալանքի տակ» և դա է եղել պատճառը, որ չի կարողացել միանալ ցուցարարներին։ Այսօր սակայն ՄԻԵԴ որոշումից այլ բան պարզ դարձավ։ ՄԻԵԴ-ը «տնային կալանքի» մասով Տեր-Պետրոսյանի գանգատը անհիմն է համարել։

«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը այս մասով իր ֆեյսբուքյան էջում գրել է․«ՄԻԵԴ-ը հրապարակել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի՝ 2008 թվականին ուղարկված գանգատի վերաբերյալ որոշումը: Մասնավորապես՝ ըստ դիմումատուի պնդման՝ Ազատության հրապարակից իրեն տանելն ու տնից դուրս չթողնելն Անձնական ազատության և Ազատ տեղաշարժման իրավունքների խախտում էր։ ՄԻԵԴ-ը գանգատը համարել է անհիմն։
Ստացվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և իր թիմակիցների՝ տարիներով հնչեցրած թեզերը, առ այն, որ 1-ին նախագահը գտնվելով տնային կալանքի տակ՝ չի կարողացել միանալ թիմակիցներին, որպեսզի կարողանար կանխել արյունահեղությունը, իրականում եղել է մանիպուլյացիոն քարոզչական հնարք։ Ավելին, Տեր-Պետրոսյանը ժողովրդին միանալու համար որևիցէ խոչընդոտ չի ունեցել:
Ինչևիցե, սա հստակ ցուցիչ է, որով 1-ին նախագահը պետք է ենթարկվի իրավական, քաղաքական ու բարոյական պատասխանատվության»:
Հ․Գ․ Հետաքրքիր է, ինչպես են զգում հիմա իրենց այն քաղաքացիներն, ովքեր հավատացել էին Տեր-Պետրոսյանին, երբ նա հայտարարում էր «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»։ Ինչ են զգում, երբ գիտեն, որ մարտի 1-ից առաջ նա իր որդուն ուղարկել էր ԱՄՆ, իսկ ցուցարաններին չէր պատրաստվում միանալ պատճառաբանելով, թե «տնային կալանքի տակ է», երբ իրականում նման բան չի եղել։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Որտեղի՞ց «Վիտյոկին» այդքան գումար. միլիոնատեր նախկին թաղապետը.ArmDaily

ArmDaily.am-ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի ունեցվածքը: …