Երկուշաբթի , Հուլիսի 22 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Mercedes-AMG GT C Roadster մոդելի ավտոմեքենա էր վարում Երևանի փողոցներում.Politik

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Mercedes-AMG GT C Roadster մոդելի ավտոմեքենա էր վարում Երևանի փողոցներում.Politik

Երեկ ԱԺ «Ինֆոքոմ» լրատվականը  հրապարակել էր մի լուսանկար, որում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Mercedes-AMG GT C Roadster մոդելի ավտոմեքենա էր վարում Երևանի փողոցներում։ Վերոնշյալ ավտոմեքենայի շուկայական արժեքը շուրջ 150 հազար դոլար է։

Պատգամավորը լրատվականի հետ զրույցում ասել էր, որ մեքենան իրենը չէ, այլ ՌԴ-ից Հայաստան ժամանած ընկերոջն է պատկանում․«Ինքը Ռուսաստանից էր եկել մեկ օրով, հիմա գնում ա»,-ասել էր պատգամավորը։

Politik.am-ի աղբյուրները, սակայն, այլ բան են ասում։ Պատգամավոր Հայկ Սարգսյանին մի քանի օր շարունակ տեսել են այդ մեքենայով և կարծել են, որ հենց իր մեքենան է։  

Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների համար նման մեկնաբանությունները սովորական են դարձել։ Նրանց միլիոնների հասնող կարողությունը նվիրում են կամ քեռիները, կամ մորաքույրները, իսկ ահա թանկարժեք մեքենաների համար արդեն  առավել օրիգինալ արդարացում կա՝ «խոպանից եկած ընկերոջն է»։ 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իշխանությունները հայտնվեցին իրենց իսկ փորած փոսի մեջ

Իջևանում ծավալված դրամատիկ իրադարձություններն առաջ են բերել բազմաթիվ հարցեր, որ շոշափում են ոչ միայն սոցիալ-տնտեսական …