Հինգշաբթի , Օգոստոսի 22 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Գագիկ Խաչատրյանը պատրաստ է ՀՀ պետական բյուջե վերադարձնել ցանկացած գումար «Ժողովուրդ»

Գագիկ Խաչատրյանը պատրաստ է ՀՀ պետական բյուջե վերադարձնել ցանկացած գումար «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Ինչպես հայտնի է, հեղափոխությունից հետո ՀՀ իշխանությունները պատերազմ են հայտարարել կոռուպցիային` միաժամանակ վեր հանելով նախկինների չարաշահումները: Միայն թե զարմանալի է փաստը, որ համառ լռություն է` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին տեղի ունեցած դեպքերի հետ կապված: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գ. Խաչատրյանն ԱԱԾ-ում «հյուրընկալվելու» առիթ արդեն ունեցել է:
Ըստ մեզ հասած լուրերի` երբ իրավապահները Խաչատրյանի գործունեության հետ կապված փաստեր են ներկայացրել, վերջինս ասել է, թե ՀՀ պետական բյուջե պատրաստ է վերադարձնել ցանկացած գումար, միայն թե քրեական պատասխանատվության չենթարկվի: Այսինքն` նա, այնուամենայնիվ, ընդունել է, որ վնաս է տվել պետությանը եւ պատրաստ է վերականգնել այն: Իսկ թե արդյոք նա վերադարձրել է գումարները, եւ որքան են կազմում դրանք, պարզ չէ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com