Ուրբաթ , 28 Փետրվարի 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / Քաղաքական դաշտում նոր կուսակցություն կհայտնվի. «Փաստ»

Քաղաքական դաշտում նոր կուսակցություն կհայտնվի. «Փաստ»

«Փաստ թերթը գրում է.

««Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով՝ առաջիկայում հայաստանյան քաղաքական դաշտում կհայտնվի բավականին լուրջ ու հեռանկարային քաղաքական ուժ, որտեղ համախմբված կլինեն հիմնականում անսպասելի, բայց հանրության լայն զանգվածներին հայտնի դեմքեր: Թերթը պարզել է, որ կուսակցությունը գաղափարական առումով լինելու է ավելի շատ ազգայնական նրբերանգներով, նաև որոշակի տոտալիտար սաղմեր ունեցող:

Միանշանակ դժվար է ասել, թե հայաստանյան այսքան կուսակցությունների շարքում, որտեղ գաղափարական հոսանքների ու ուղղությունների պակաս չկա, ինչ խոսք է ասելու կամ ինչ դերակատարում կարող է ունենալ այս ուժը: Թերթի տեղեկություններով՝ այն հիմնականում իր գործունեությունը պատրաստվում է իրականացնել հանրության առավել ինտելեկտուալ սեգմենտի շրջանակներում, նաև կարևորվելու են մարզերի հետ աշխատանքները: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հնարավոր է՝ այս ուժը բավականին լուրջ հիմքեր ապահովի մինչև հերթական ընտրությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com