Կիրակի , Հուլիսի 21 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Կալանք՝ ԶԼՄ-ների հետ շփումը սահմանափակելու նպատակով. նոր Հայաստանի նոր բարքերը. Paradox Media

Կալանք՝ ԶԼՄ-ների հետ շփումը սահմանափակելու նպատակով. նոր Հայաստանի նոր բարքերը. Paradox Media

Արդեն 10 ամիս է հանրությունը հետևում է «Մարտի 1»-ի գործի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Եթե ժամանակին հանրությունը հետևում էր իրադարձություններին զուտ երկու կողմերից տրվող ինֆորմացիայի շրջանակներում, ապա վերջին օրերին քաղաքացիները ևս ունեն հնարավորություն «մասնակցել» դատական նիստերին, ինչը կարող է բեկումնային լինել այս գործի համար, քանի որ յուրաքանչյուր դատական նիստի ընթացքում բացահայտվում են ուշագրավ փաստեր:

Նախ բացահայտվեց, որ մեղադրող կողմը մինչ այժմ թաքցրել է գործի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր և ցուցմունքներ, այսօր էլ պարզ դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրած քննիչը դատարանում արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «պարոն Քոչարյանը շփվում է ԶԼՄ-ների հետ և պետք է կալանավորվի»: Քննիչի այս ձևակերպումը առաջին հայացքից ծիծաղ է առաջացնում, բայց այն ունի շատ խորքային պատճառներ: Այն փաստացի արտահայտում է գործող իշխանությունների մոտեցումները տարակարծության վերաբերյալ:
Որքան ուզում են կարող են կոկորդ պատռել ներկայիս իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ նշելով, որ իրենք ժողովրդավար են, խոսքի ազատության ջատագով են և այլն: Չէ որ իրենց նկարագրած իշխանության պարագայում բացառված կլիներ նման դեպք, երբ երկրի նախկին ղեկավարին, ով փաստացի անձեռնմխելի անձ է համարվում, կալանավորեն նրա շփումը ԶԼՄ-ների հետ կասեցնելու համար:
Այլ ուշագրավ փաստեր ևս բացահայտվեցին, բայց կարծում ենք վերոնշյալ փաստերն էլ բավական են, որպեսզի ֆիքսենք, որ բաց դատական նիստերը պատուհաս են դարձել մեղադրող կողմի համար, քանի որ անօրինական այս գործի կծիկը քանդվում է չափազանց արագ, իսկ իշխանությունները չեն կարողանում ոչինչ անել սեփական դեմքը փրկելու համար:
Paradox Media
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ո՞ւմ աչքի առաջ ծվեն ծվեն է արվել Հայաստանը. 1in

 «1in.am   » -ը գրում է. Հատուկ քննչական ծառայությունը տեղեկություն է տարածել, որ մի քանի համայնքների …