Հինգշաբթի , 2 Ապրիլի 2020
Սկիզբ / Տեսանյութ / «Ո՞վ է Ջիվան Աբրահամյանը, մի դասալիք, եթե նա չնստի, նշանակում է՝ Հայաստանում դատական իշխանություն չկա». Գառնիկ Իսագուլյան.168

«Ո՞վ է Ջիվան Աբրահամյանը, մի դասալիք, եթե նա չնստի, նշանակում է՝ Հայաստանում դատական իշխանություն չկա». Գառնիկ Իսագուլյան.168

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ է անում, որոնց հետևանքների մասին որևէ պատկերացում չունի և չի էլ մտածում, թե դրանք ինչ գործընթացների սկիզբ կարող են դառնալ։

Նրա խոսքով՝ վարչապետը դատարանների ելքերը փակելու կոչեր արեց, իսկ ոստիկանապետը, դատախազը, պաշտպանության նախարարը լռեցին։
«Գնացին, փակեցին դատարանների մուտքերը, հետո բոլոր կողմերից վատ լուրեր ստացան, հիմա ուզում են ասել, որ ամեն ինչ ինքնաբուխ էր, և վարչապետն այդտեղ որևէ դերակատարություն չի ունեցել։ Լավ, այս մարդիկ մեր հիշողությունն ինչի՞ տեղ են դնում, թե՞ կարծում են, որ բոլորն իրենց նման այս գարնանային սրացումների հետևանքներով չեն հիշում, թե ինչ են ասել։ Վարչապետն այդ կոչից հետո իրեն դուրս դրեց ՀՀ սահմանադրությունից, կոչի հաջորդ օրը ԱԺ-ն պետք է կասեցներ այդ ամենը, սակայն նա նույնպես մասնակցեց դատական այդ շրջափակմանը։ Իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ Ղազախստանից անողնաշար գրություն ուղարկեց, որով ըստ էության ողջունեց այդ քայլը, նա էլ դուրս մնաց Սահմանադրությունից։ Այնպես որ, այսօր Հայաստանում գործադիր, օրենսդիր մարմինը և երկրի նախագահը գործում են ՀՀ սահմանադրությունից դուրս»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Գ. Իսագուլյանը։
Ըստ նրա, եթե վերը նշած երևույթները չեն կանխվում, ապա տեղի են ունենում այնպիսի երևույթներ, երբ հրապարակում Արցախի նախագահի «գլուխը ջարդելու» կոչեր են լինում։
«Ո՞վ է Ջիվան Աբրահամյանը, մի դասալիք, եթե նա չնստի, նշանակում է՝ Հայաստանում դատական իշխանություն չկա։ Այս ամենը միանշանակ հետևանք է վարչապետի անխոհեմ ու չմտածված հայտարարությունների»,- ասաց Գ. Իսագուլյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ կան ուժեր, որոնք փորձում են դավադիր պատերազմ հրահրել, տարածքներ տալ թշնամուն և ամբողջ պատասխանատվությունը դնել ՀՀ կառավարության վրա, Գ. Իսագուլյանը նկատեց, թե ինչպես կարող է որևէ երկրի ղեկավար իրեն թույլ տալ և անել նման հայտարարություններ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից միաժամանակ երկու անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու մասին հրապարակմանը դատախազությունն առայժմ ընթացք չի տվել Pastinfo

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից միաժամանակ երկու անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու մասին հրապարակմանը դատախազությունն առայժմ ընթացք …