Հինգշաբթի , Օգոստոսի 22 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ներգրավված է պատգամավոր Գայանե Աբրահամյանի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործում և հարցաքննվել է. «Հայելի»

Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ներգրավված է պատգամավոր Գայանե Աբրահամյանի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործում և հարցաքննվել է. «Հայելի»

Նշենք, որ Գայանե Աբրահամյանը 2019 թ. հունիսի 26-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ բացահայտելով, թե ով է իր հասցեին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սպանության սպառնալիքով գրառումներ կատարած ՖԲ օգտատեր Ռոբերտ Ավագյանը։ Այս առիթով պատգամավորը դիմել էր ոստիկանություն։

Հունիսի 25-ին պարզվեց, որ Գայանե Աբրահամյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրվել «Ադեկվադ» ՀԿ-ի ղեկավար Արթուր Դանիելյանը, ով հարցաքննություննից հետո ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտնել էր դրա մասին։ Նշենք, որ գործի շրջանակում հարցաքննվել են նաև այլ անձինք:
Ի դեպ, թեև դեռևս հայտնի չէ, թե ինչ առնչություն կարող է ունենալ Էկոնոմիկայի մամուլի խոսնակը տվյալ դեպքի հետ, սակայն վերհիշելով որոշ ժամանակ առաջ պատգամավորի կողմից նրա հասցեին հնչեցրած արտահայտությունները, կարելի է ենթադրել, թե որտեղից է գալիս լարվածությունը։
Մասնավորապես, մարտի 22-ին՝ ԱԺ-ում՝ դիմելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին, պատգամավոր Գայանե Աբրահամյանն ասել էր. «Իմ մտահոգությունը ձեր նախարարության առումով մի փոքր այլ է։ Գերատեսչության մամլո խոսնակի՝ ի դեմս Աննայի, մամլո խոսնակ ունեք, որը տարիներ շարունակ ըստ էության ամբողջությամբ ծառայել է Հանրապետական կուսակցությանը՝ լինելով նաև կուսակցության անդամ։ Ներողություն հարցադրման համար, բայց սա իսկապես կարծում եմ՝ հիմնարար խնդիր է։ Արդյո՞ք նա ազնվորեն կարող է ներկայացնել այն ամբողջ աշխատանքը, որ այսօր է իրականացվում»,- ասել էր նա։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Բաց նամակ Արմավիրի մարզի ՀՀ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանին՝ Էջմիածին քաղաքի բնակչուհի Հեղինե Ղազարյանից

Բաց նամակ Արմավիրի մարզի ՀՀ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանին՝ Էջմիածին քաղաքի բնակչուհի Հեղինե Ղազարյանից։ Պարո՛ն …