Երեքշաբթի , 31 Մարտի 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / Քաղաքապետի անծայրածիր ունեցվածքը.ArmDaily

Քաղաքապետի անծայրածիր ունեցվածքը.ArmDaily

 

ArmDaily.am-ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ունեցվածքը։

Ո՞վ է Հայկ Մարությանը
Հայկ Մարությանը ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 18-ին։ 7 տարի սովորել է Երևանի №83 միջնակարգ դպրոցում, 8-10-րդ դասարանները՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում: 1992 – 1997 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ 1995 – 2002 թվականներին խաղացել է պոլիտեխնիկական ինստիտուտի «Հայկական պրոյեկտ» ՈւՀԱ թիմում։ 1997-1998 թվականներին ծառայել է ազգային անվտանգության հատուկ մարտական ստորաբաժանումում։
1996 – 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան։
2018 թվականի մայիսից սկսած` բուռն մասնակցություն է ունեցել Հայաստանի «Քայլ արա» շարժմանը:
2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած ընտրությունների արդյունքներով ընտրվեց Երևանի քաղաքապետ։
Ամուսնացած է ազգությամբ չեխ կնոջ՝ Իվայի հետ, ում հետ ծանոթացել է 2004 թվականին, երբ վերջինս որպես կամավոր աշխատում էր Սպիտակում՝ «Կարմիր խաչի» առաքելության ներքո։ Ունի չորս երեխա՝ Ալիսան, Արթուրը, Ադելը և Արմանը։
Հայկը նաև Չեխիայի քաղաքացի է։
Ունեցվածքը
Պարզվում է երիտասարդ քաղաքապետը բավականին մեծ կարողություններ ունի։
Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած տվյալներով, որը ներկայացրել է 2018 թվականի նոյեմբերի 18-ին պաշտոնը ստանձնելուց հետո, Երևանի քաղաքապետն ունի 7 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, 6 ավտոտնակ, 2 հողամաս, 1 առանձնատուն, 5 հատ՝ հողին ամրակայված այլ անշարժ գույք։
Քաղաքապետը թանկարժեք մեքենաների սիրահար է, պարբերաբար մեքենաներ է փոխում, սակայն հիմնականում նա վարում էր NISSAN TIIDA 1.6 I մակնիշի ավտոմեքենան։ Նա ունի նաև PEUGEOT PARTNER TP 2.0
մակնիշի ավտոմեքենա։ Ինչպես հայտնի է քաղաքապետը չունի անվտանգության աշխատակիցներ, անգամ վարորդից չի օգտվում՝ հաճախ ինքն է վարում ծառայողական մեքենան։ Երբեմն վարում է նախորդից մնացած Mercedes-ը, բայց ավելի հաճախ՝ Nissan Qashqai մակնիշի կոմպակտ մի քրոսովեր։ Քաղաքապետ Մարությանն առանձնահատուկ սեր է տածում համարների հանդեպ, նրա մոտ նույնական են հեռախոսի և բոլոր մեքենաների համարները։
Մարությանը նաև բաժնեմասեր ունի՝ 25000.00դրամ, 5000.00 և 7500.00 արժողությամբ։
Նրա դրամական միջոցներն այդ օրվա դրությամբ կազմել են՝ 9,500,000.00դրամ, 190,000.00դոլար, 10,000.00եվրո։ Եթե մյուս պաշտոնատար անձանց դրամական միջոցները 3 արժութային տիրույթում, Մարուքյանի դեպքում այն 4 է. նրա ունի նաև 643,000.00 չեխական կրոնա։
Դերասան, սղենարիստ, հետագայում նաև քաղաքապետ Մարությանի եկամուտները կազմել են 10,779,854.00 դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից և վարձակալության դիմաց ստացած վճարից։
Նշենք, որ մամուլում խոսվում էր, որ նա բնակարաններ ունի նաև Չեխիայում։ Հայտարարագրից երևում է, որ վարձակալության դիմաց ստացած եկամուտներից մի քանիսը չեխական կրոնայով են և ամենայն հավանականությամբ հենց այդ բնակարանների վարձակալությունից ստացած եկամուտներն են։
2019 թվականին ներկայացրած հայտարարագրում Մարությանի դրամական միջոցները գրեթե նույնն են մնացել, միայն ավելացել է չեխական կրոնան՝ 643,000-ից հասնելով 934,000-ի։
Շատ չնչին ավելացել են նաև եկամուտները՝ հասնելով 11,003,854.00դրամի։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ArmDaily.am-ը Հայկ Մարությանից հետաքրքրվել էր, թե տեղեկություններ կան, որ Մարությանը նաեւ բազմաթիվ մեքենաներ ունի՝ մեկը մեկից թանկարժեք, թեեւ ընդամենը մեկ մեքենա է ներկայացրել։ ․«Դա իմ հայտարարագիրն է, բայց այնուհետև լինելու է կնոջս հայտարարագիրը։ Բնականաբար մենք մարդ ու կին ենք, և բաներ կա իմ վրա է գրանցված, բաներ կա՝ կնոջս։ Էնպես որ ամեն ինչ դեռ կտեսնեք»։
Սակայն Մարությանի կնոջ՝ Իվա Վլաստիմիլի Մարությանի անվամբ մեքենա հայտարարգրված չէ։
Նա հայտարարագրել է մեկ առանձնատուն։ Կնոջ դրամական միջոցները կազմել են
6,300,000.00 չեխական կրոնա, 235,000.00եվրո, 73,000.00դոլար։
Նրա եկամուտները կազմել են 70,000.00դրամ։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդումը՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և …