Երեքշաբթի , Հուլիսի 16 2019
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / ԱՄՆ Անկախության օրվա առթիվ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին

ԱՄՆ Անկախության օրվա առթիվ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ:

«Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամու­թյունը, տարբեր ոլորտներում առկա բազմոլորտ համագործակցությունը և պատրաստա­կամ ենք ջանքեր գործադրել դրանք առավել խորացնելու և ընդլայնելու համար:
Հայ-ամերիկյան փոխգործակությանը մեծապես նպաստում են նաև Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցները, որոնք իրենց ներդրումն ունեն ինչպես Միացյալ Նահանգների քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, այնպես էլ անգնահատելի ավանդը՝ մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և պահպանման գործում», -մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի ուղերձում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հաղորդագրությունը 25․06․2019

Ինչպես հայտնի է, այսօր, ժամը 16։00 ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվելու է ՀՀ երկրորդ Նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով