Ուրբաթ , Օգոստոսի 23 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Ողբերգական դեպք Երևանում. ոստիկանության նախկին բարձրաստիճան սպայի տանը, ով ունեցել է «լևի» գազի գիծ, հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի. Shamshyan

Ողբերգական դեպք Երևանում. ոստիկանության նախկին բարձրաստիճան սպայի տանը, ով ունեցել է «լևի» գազի գիծ, հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի. Shamshyan

Հուլիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի 20 շենքին կից տարածքում անօգնական քաղաքացի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր նշված շինությունում գտնվող լոգարանում հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Գազպրոմ Արմենիա Երևանի ԳԳՄ ծառայողները, քանի որ ահազանգ է ստացվել, որ մահացածը, ով 25-ամյա Մարիամ Օ.-ն է, մահացել է շմոլ գազի պատճառով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը գազաֆիկացված չէ, չունի նաև գազի հաշվիչ և կան կասկածներ, որ նշված տուն «լևի» գազ է անցկացվել:
Այդ տեղեկությունը տեղում այս պահին պարզում են Գազպրոմ Արմենիա-ի աշխատակիցները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա, ոստիկանության գնդապետ Մուշեղ Օհանյանին, ով նախկինում աշխատել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի, ոստիկանության Մեծամորի բաժնի պետ, իսկ նրա եղբայրը ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանն է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Օդում կախված լուրերի համաձայն՝ էլ Հայկ Մարությանը չի պաշտոնավարում.…». Երևանի ավագանու նախկին անդամ.168zham

«Ես և՛ այն ժամանակ, և՛ հիմա ազատ խոսել եմ, ինձ ոչ ոք չի ասել՝ մի …