Կիրակի , Օգոստոսի 18 2019
Սկիզբ / Հասարակություն / «Ստամբուլյան կոնվենցիայի» նորհայաստանյան ոդիսականը. Փաշինյանը չի ընդդիմանա

«Ստամբուլյան կոնվենցիայի» նորհայաստանյան ոդիսականը. Փաշինյանը չի ընդդիմանա

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը վերջին շրջանում սկսել է ալեկոծել ևս մեկ խնդիր, որն, առանց չափազանցության, կարող է հերթական ներհասարակական պառակտման առիթ դառնալ:

Խոսքը, մասնավորապես, «Ստամբուլյան կոնվենցիա» կոչվածի մասին է, որի «ռասկրտուտկայով» վերջին շրջանում ակտիվորեն սկսել է զբաղվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն, ով ոգևորված հայտարարել է, թե կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքներն այժմ ամենաակտիվ փուլում են:
Հիշեցնենք, որ վերոհիշյալ կոնվենցիայի սկանդալայնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանում ծայրահեղ մեծ տեղ է տրվում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների շահերի սպասարկմանը՝ ստեղծելով հիմքեր համասեռամոլության ուղղակի կամ անուղղակի քարոզի համար:
Այսինքն՝ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության անվան տակ իրականում փորձ է արվում այլասերության ու միասեռականության քարոզն օրինականացնելու, սեռական փոքրամասնությունների իրավունքների խնդիրը ֆետիշացնելու ու այդպիսով հաստատելու փոքրամասնության իշխանություն մեծամասնության նկատմամբ:
Ուշագրավ է, որ այս կոնվենցիան, որն, ըստ էության, արևմտյան ծայրահեղ լիբերալիզմի, որն ի դեպ, այլևս մոտենում է իր մայրամուտին, յուրատեսակ գաղափարաիրավական դրսևորում է, մերժելի է համարվել այնպիսի եվրոպական երկրներում, ինչպիսիք են ասենք Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Խորվաթիան, Սլովակիան, Չեխիան, Լատվիան, Լիտվան՝ երկրներ, որոնցում արմատավորված ժողովրդավարությունը երկար տասնամյակների ու հարյուրամյակների պատմություն ունի: Այսինքն՝ կոնվենցիան, ըստ էության, ժողովրդավարության հետ որևիցե աղերս չունի՝ հանդիսանալով միանգամայն արհեստական օրակարգ:
Ի՞նչն է ստիպում Նիկոլ Փաշինյանի ուսերին իշխանության եկած նույն Զարուհի Բաթոյանին ոգևորություն ապրել այն հանգամանքից, որ շուտով իշխանությունների ջանքերով ու ջատագովությամբ, բանաձևը, փաստորեն, հայտնվելու է Ազգային ժողովում, դրվելու քննարկման:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հեղափոխության արմատներն այնքան էլ մակերեսային կամ հայաստանյան չեն. նրան դրսի որոշ ուժեր ժամանակին աջակցել են՝ պայմանով, որ երբ ժամանակը հասունանա ու գա հայ հասարակությանը տարբեր նմանօրինակ պրոյեկտներով գայթակղելու, շեղելու ժամանակը, Փաշինյանը ոչ թե խոչընդոտի այդ օտարածին պրոցեսներին, այլ նպաստի դրանց խորացմանն ու հաջողությանը մի երկրում, որի ժողովուրդը գենետիկ մակարդակում անգամ մերժում է նմանօրինակ երևույթներն ու դրսևորումները:
Նմանատիպ մի պրոյեկտ էլ «Ստամբուլյան կոնվենցիա» կոչվածն է, որից բխող սպառնալիքը նախորդ իշխանություններն, ի դեպ, բավական բարեհաջող կերպով չեզոքացրել էին՝ ոչ մի շանս չթողնելով քայքայիչ ուժերին՝ հասարակության մեջ արմատավորելու հոռի բարքերն:
Բայց հիա, ինչպես ասում են, այլ ժամանակներ են՝ Նիկոլի ժամանակները, երբ ոչ միայն չի բացառվում, այլ գրեթե կասկած չկա, որ բաթոյանները «նոր» Հայաստանում այս անգամ կարողանալու են նյութականանցնել իրենց արտերկյա մոդերատորների հայադավ պատվերները, ինչն, ըստ էության, այն գինն է, որը Փաշինյանը ստիպված է լինելու վճարել՝ սեփական իշխանությունը հնարավորինս հարատև դարձնելու համար՝ թքած ունենալով հետևանքների վրա:
Մյուս կողմից՝ իշխանություններին միանգամայն ձեռնու կարող է լինել նմանօրինակ երկնագույն «ֆինտուֆլյուշկաներով» հասարակության ուշադրության շեղումը օրհասական մարտահրավերներից ու գլոբալ խնդիրներից:
Ընդունված պրակտիկա է՝ երբ չես կարողանում մարդկանց խնդրները լուծել, արհեստականորեն նոր խնդիրներ առաջացրու, որ դրանցով զբաղվեն, մոռանան, ինչպես ասում են, ինչու էին հավաքվել, իսկ այս դեպքում ինչու էին հեղափոխություն արել:
Իշխանությունները շատ են սիրում խոսել «թավշյա» հեղափոխությամբ իբր մեծացած ազգային ինքնիշխանության մասին՝ պնդելով, թե, ասենք, նախքան Նիկոլ Փաշինյանը Հայաստանը սկի նորմալ անկախություն էլ չի ունեցել: Եթե Փաշինյանն իսկապես այդ կարծիքին է, ապա թո՛ղ հանդգնի ու ողջ հասարակության անունից «ոչ» ասի բոլոր այն ուժերին, որոնք ամեն գնով ջանում են պղծել Հայաստանն ու կորստյան մատնել սերունդներին:
Կհամարձակվի՞, արդյոք, «աշխարհի ամենաժողովրդական վարչապետը» սեփական ժողովրդի կամքն ի կատար ածել ու մեկընդմիշտ մերժել հային օտար կեղծ արժեհամակարգը: Խիստ կասկածում ենք, քանի որ շատ լավ գիտենք, թե որն է Փաշինյանի բուն նպատակը. նա ամեն ինչի կգնա՝ հավերժացնելու սեփական գերիշխանությունը Հայաստանում, որի անսասանության հիմքերը Հայաստանից դուրս են գտնվում:

Ալեքսանդր Գրիգորյան
 
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մանվել Գրիգորյանն ակամա դարձել է Նիկոլ Փաշինյանի ռեժիմի գազանությունների յուրատեսակ խորհրդանիշը

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը կրկին ահազանգել է գեներալի առողջական վիճակի մասին՝ տեղեկացնելով, որ իր …