Հինգշաբթի , Հոկտեմբերի 17 2019
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / ԱԱԾ-ն մտնում է Ֆեյսբուք

ԱԱԾ-ն մտնում է Ֆեյսբուք


ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը գործարկում է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ «ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայություն» անվամբ: Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում վաղուց գործում են «Ազգային անվտանգություն» վերտառությամբ էջ և խմբեր, որոնք որևէ կապ չունեն ՀՀ ԱԱԾ գործունեության հետ:
Այսուհետև ԱԱԾ ֆեյսբուքյան էջի միջոցով կարող եք հետևել ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանի գործունեությանը, ծառայության պաշտոնական լրահոսին, գտնել հետաքրքիր պատմություններ հայ հետախույզների, նրանց գործունեության, ԱԱԾ թանգարանում առկա բացառիկ պատմական նմուշների մասին, ինչպես նաև ծանոթանալ ՀՀ ազգային անվտանգությանն առնչվող այլ կարևոր ու հետաքրքիր տեղեկությունների:
ԱԱԾ մամուլի կենտրոն
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հարցազրույց, որ շարունակություն ունի

Արցախի հանրային հեռուստատեսությամբ օրեր առաջ մանկավարժիս հետ անցկացված հարցազրույցի շարունակությունն է՝ որոշ կրճատումներով: Տաղավարում էի …