Շաբաթ , Դեկտեմբերի 14 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Վիրավորվել է շուրջ 25 ոստիկան․ Օսիպյանը Իջևանում է

Վիրավորվել է շուրջ 25 ոստիկան․ Օսիպյանը Իջևանում է

Իջևանում այսօր տեղի ունեցած բախումների հետևանքով, Aysor.am-ի տեղեկություններով, վնասվածք է ստացել շուրջ 25 ոստիկան։ Իջևան է մեկնել ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Ցուցարարները, որոնք, հիմնականում, փայտի գործով զբաղվողներն են, ավելի վաղ փակել էին միջպետական ավտոճանապարհը և պահանջում էին անտառահատման արգելքի վերացում, արդեն հատված անտառանյութը, նաև հանդիպում պաշտոնյայի հետ, որը արգելել է անտառից փայտ դուրս բերել։
Ավելի վաղ նշել էինք, որ բախում է տեղի ունեցել ոստիկանների հետ, երբ վերջիններս փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: «Հետքի» փոխանցմամբ. ցուցարարներն ընդդիմացան և բախում առաջացավ, քարերի տեղատարափ, ոստիկանությունը հետ նահանջեց:
Ճանապարհը դեռ փակ է մնում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իշխանությունը որոշում է կայացրել ոստիկանապետի և ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնների հարցում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Իշխանությունները որոշում են կայացրել ՀՀ ոստիկանապետի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի …