Հինգշաբթի , Օգոստոսի 22 2019
Սկիզբ / Հասարակություն / Փոքրամասնաության գերիշխանություն՝ մեծամասնաության նկատմամբ. «նոր» Հայաստանի գլխավոր առանձնահատկությունը

Փոքրամասնաության գերիշխանություն՝ մեծամասնաության նկատմամբ. «նոր» Հայաստանի գլխավոր առանձնահատկությունը

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, ուր տխրահռչակ հայ միասեռականներից մեկը, գլուխը կորցրած Հայաստանում վավերացվելիք Ստամբուլյան կոնվենցիայից (թո՛ղ ոչ ոք չկասկածի՝ Փաշինյանն իշխանությունը պահելու համար կգնա ցանկացած ծայրահեղ քայլի), չարախնդում է հայության վրա, թե իբր «մի ամսից սաղ հայերը կչոքեն գեյերի առջև»:

Ի դեպ՝ ուշագրավ է, որ տեսանյութը համացանցում է հայտնվում այն ժամանակ, երբ Հանրային խորհրդի քննարկման առարկա է դառնում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման-չվավերացման հարցը (խորհուրդն, ի դեպ, իշխանություններին կոչ է արել չշտապել դրա կոնվենցիայի վավերացման հարցում):
Հատկապես վերջին օրերին «հեղափոխության հետ ցեմենտված» սեռական փոքրամասնությունները սկսել են իրենց առավել ակտիվ դրսևորել: Մասնավորապես՝ ամիսներ առաջ ԱԺ բարձր ամբիոնը պղծած տրանսգենդեր «Լիլիթն» է փորձել հիշեցնել նիկոլ Փաշինյանին, թե որն է այն գինը, որը նա պետք է վճարի, այդ թվում և սեռական փոքրամասնությունների աջակցությամբ ու նրանց սնող կազմակեպությունների օգնութամբ իշխանությունը բռնազավթելու համար:
«Լիլիթին» սեփական բերանը բացելու առիթ տվել էր, մասնավորապես, իմքայլական Սոֆյա Հովսեփյանն, ով «Իմ քայլից» այն եզակի պատգամավորն է, ով ի սկզբանե հանդես է եկել այլասերումները խրախուսող Ստամբուլյան կոնվենցիայի դեմ (ասում են՝ այդ իսկ պատճառով նա այժմ կուսակցության ներսում որպես սև ագռավ է դիտարկվում):
Հակառակ Հովսեփյանի՝ մյուսները, սակայն, ինչպես օրինակ նույն Հովիկ Աղազարյանը, չեն շտապում հստակ կարծիք հայտնել՝ իրավիճակի հետ կապված:
Ի դեպ՝ Աղազարյանն, ով, ինչպես ինքն է խոստովանել, նոր-նոր է ավարտել կոնվենցիայի ընթերցումը, «խոսքը կտուրը գցելով», խոստովանել է, որ հասկացողության հետ կապված լրջագույն խնդիրներ ունի: «Մտածում եմ մի անգամ էլ պիտի կարդամ, լավ չեմ հասկացել կոնվենցիան»,-հայտարարել է Աղազարյանը:
Կարճ ասած՝ կան բոլոր հիմքերը պնդելու, որ առաջիկայում՝ տեսանելի ապագայում, նույն Եվրոպական բազմաթիվ երկրների կողմից մերժված կոնվենցիան Հայաստանում վավերացվելու է:
Բացի հարցի բարոյական կողմից, իհարկե, կա նաև դրա քաղաքական երեսը:
Բանն այն է, որ միասեռականների «ջրաղացին ջուր լցնող» Նիկոլ Փաշինյանն ու իր կողմից գլխավորվող քաղաքական ուժն, ինչպես և այլևայլ հարցերում, այս խնդրում նույնպես փորձելու են սեփական քաղաքական օգուտը կորզել: Հայաստանում ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում, և եթե իշխանությունների մոտ ինչ-որ բան «իդեա ֆիքսի» է վերածվում, ապա դա նշանակում է, որ դրա հետևում կան շատ կոնկրետ քաղաքական շահեր:
Բանն է այն է, որ կա կարծիք, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն այն գինն է լինելու, որը Նիկոլ Փաշինյանը վճարելու է՝ դատական իշխանությունը վերջնականորեն յուրացնելու, իսկ իրականում այն ոչնչացնելու համար: Պայմանը հստակ է՝ միասեռականների վավաշոտ ցանկությունների բավարարում՝ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու դիմաց:
Արդեն պարզ է, որ Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հեռանալ, ինչը նշանակում է, որ Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու ճանապարհին Թովմասյանին չեզոքացնելու գործը Նիկոլ Փաշինյանն առանց կամայականությունների գլուխ չի բերելու: Եվ, ահա, Եվրոպայից ակնկալվող ճնշումներից խուսափելու համար էլ հենց Փաշինյանն ամեն գնով փորձելու է խորհրդարանում անցկացնել Ստամբուլյան կոնվենցիան՝ այն դրսում թանկ գնով ծախելու համար:
Այս ամենն իսկապես միանգամայն հավանական է թվում՝ հաշվի առնելով համապատասխան սեռական կողմնորոշում ունեցողների՝ վերջին օրերի դրսևորած ոգևորությունն ու ինքնավստահությունը:
Իրականում «փոքրամասնության գերիշխանություն՝ մեծամասնության նկատմամբ» բանաձևն այնքան էլ օտար չէ Նիկոլ Փաշինանի համար: Նրա իսկ կողմից սանձազերծած իշխանության զավթման ողջ պրոցեսն ու արդյունքը լիովին տեղավորվում է այդ բանաձևի տրամաբանության ծիրից ներս՝ հաշվի առնելով, թե փողոց դուրս եկած քաղաքական ուժի ղեկավարի քաղաքական համախոհներն իրականում ինչ թիվ էին կազմում ամենասկզբում, քանիսն էին նրան հետևում: Դա փոքրամասնության լկտի ապստամբությունն էր մեծամասնության դեմ, որը, պայմանավորված մի շարք գործոններով, ցավոք, պսակվեց հաջողությամբ, ինչի տխուր հետևանքներն էլ այսօր ողջ հասարակությունը ստիպված է սեփական մաշկի վրա զգալ ու անդադար հառաչել:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Անհասկանալի է պետական կառույցների կողմից տոտալ արշավը մեր դեմ7Մեսրոպ Մանուկյան Shamshyan

«Shamshyan,com »-ը գրում է.Մեր ընկերությունը պետության նկատմամբ բարեխիղճ ձևով է իր պարտականությունները կատարել: Ներդրումներ է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով