Հինգշաբթի , Օգոստոսի 22 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Անհասկանալի է պետական կառույցների կողմից տոտալ արշավը մեր դեմ7Մեսրոպ Մանուկյան Shamshyan

Անհասկանալի է պետական կառույցների կողմից տոտալ արշավը մեր դեմ7Մեսրոպ Մանուկյան Shamshyan

«Shamshyan,com »-ը գրում է.Մեր ընկերությունը պետության նկատմամբ բարեխիղճ ձևով է իր պարտականությունները կատարել: Ներդրումներ է կատարել ինչպես ամբողջ փաթեթով, այնպես էլ պայմանագրային բոլոր կետերով, և այս պարագայում մեզ համար անհասկանալի է պետական կառույցների կողմից տոտալ արշավը մեր դեմ: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Անի» ԲԲԸ սեփականատեր Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀԾԿՀ-ի կողմից հարուցված վարույթին, ըստ որի նախատեսում են ընկերության նկատմամբ 1 մլն դրամի չափով տուգանք կիրառել և ՀԷՑ-ին պատճառած 400 միլիոն դրամ վնասը վճարել:

Մեսրոպ Մանուկյանը նշեց, որ ՀԾԿՀ-ի կողմից երկրորդ վարույթն է կիրառվում և նախորդ վարույթի ժամանակ նույնիսկ իրենց ժամանակ չընձեռնվեց, որպեսզի իրական պատկերը ներկայացնեն, ինչը բողոքարկել են: Նա նշեց, որ հետապնդումների մասին հուշում է նաև Բնապահպանության նախարարության կողմից ջրօգտագործման թույլտվությունից իրենց ընկերությանն «ապօրինի» զրկումը, ինչը դատական կարգով վիճարկում են:
«Բողոքարկող կողմը ՀԷԿ էր է կառուցել և ջրօգտագործման թույլտվություն չունի, և իրենց խնդիրն է մեր ՀԷԿ-ի գործություները դադարեցնեն, որպեսզի իրենք աշխատեն: Այստեղ կա հասարակության շահ, որովհետև ՀԷԿ-երի սեփականատերերը հասարակության մեջ հայտնի են իրենց «անբասիր հեղինակությամբ», օրինակ` Շիրակի մարզի նախկին ՀՀԿ ղեկավար Սահակ Մինասյանը, Շիրակի մարզի ԲՀԿ կուսակցության ղեկավար Վարդևան Գրիգորյանը, ովքեր առևերևույթ, թվում է, թե թշնամիներ են, բայց բիզնես շահերի ժամանակ մեկ միավոր են: Վարդևան Գրիգորյանի որդին և Սահակ Մինասյանը ջերմ համագործակցում են, երբ բիզնես շահերի համընկնում կա, իսկ հակառակ պարագայում` ոչ, խոսքը Շիրակի մանկավարժական համալսարանի փոխհրաձգություների փուլի մասին է»,- ասաց նա:
Մեսրոպ Մանուկյանը նշեց, թե նման պարագայում իրենց համար անհասկանալի է պետական կառույցների կողմից տոտալ արշավն իրենց նկատմամբ: Դիտարկմանը, թե գուցե պայմանավորված է «1000 դրամների հիմնադրամում» իր գործունեության պատճառով, երբ որոշակի հրապարակումներ էր արել, Մանուկյանը նշեց, որ չի ուզում հավատալ, որ պատճառը դա է:
«Պետք է գիտակցեն, եթե իմ հրապարակումները ինչ որ մի տեղ խոցելի են դարձել և սրա արդյուքում մեր ընկերությունը հետապնդվում է, կարծում եմ` սոցիալապես ամենաաղքատ մարզում՝ Շիրակում ևս 50 աշխատատեղ կփակվի և ևս 50 000 դրամ վճարողներ կփակվեն»,- ասաց նա և հավելեց, որ աշնանն այդ հիմնադրամի հետ կապված հրապարակում կանեն:
«Չեմ ուզում հավատալ, որ 1000 դրամների հիմնադրամից հրապարակումներ անելու համար իմ ընտանիքը տոտալ հետապնդման է ենթարկվում»,- ասաց նա:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Աչքակապոցի. Նիկոլի կողմից արվող նույնաբովանդակ «աչքալուսանքները»

Հուլիսի 11-ի Կառավարության նիստում նիկոլ Փաշինյանը որոշել էր «աչքալուսանք» տալ ժողովրդին՝ գուցե շատերի համար անակնկալ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով