Հինգշաբթի , Օգոստոսի 22 2019
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Խստացվում են ԱՄՆ-ում փախստականի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ պայմանները. «Ամերիկայի ձայն»

Խստացվում են ԱՄՆ-ում փախստականի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ պայմանները. «Ամերիկայի ձայն»


«Ամերիկայի ձայն». Դոնալդ Թրամփի վարչակազմը խստացնում է Միացյալ Նահանգներում փախստականի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ պահանջները։
Արդարադատության նախարար Ուիլյամ Բարրը երկուշաբթի օրը կայացրել է որոշում այն մասին, որ նրանք, ովքեր փախստականի կարգավիճակ են փորձում ստանալ իրենց ընտանիքի այլ անդամի նկատմամբ իրենց երկրում սպառնացող վտանգի պատճառով, այլեւս այս պատճառաբանությունը չեն կարող օգտագործել այդ կարգավիճակը ստանալու համար։
Ըստ ԱՄՆ-ի օրենքների, այստեղ փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով դիմում կարող են ներկայացնել նրանք, ովքեր կարողանում են բերել ապացույցներ այն մասին, որ իրենց երկրներում ռասայի, կրոնի, ազգության, քաղաքական տեսակետների կամ ինչ-որ խմբավորման անդամներ լինելու պատճառով իրենց նկատմամբ առկա են հետապնդման ենթարկվելու սպառնալիքներ։ Մինչ այժմ օրենքում գրված «սոցիալական խումբ» բառակապակցությունը դատավորները հաճախ մեկնաբանում էին որպես խումբ, որն ընդգրկում է ամբողջ ընտանիքի անդամներին։ Բարրի այս որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ մեքսիկացի մի մարդ փորձում էր փախստականի կարգավիճակ ստանալ ԱՄՆ-ում, քանի որ նրա հայրը հայտնվել էր վտանգի տակ՝ թույլ չտալով, որ թմրանյութերի անօրինական վաճառքով զբաղվող մի խմբավորում օգտագործեր իր խանութը։
Ներգաղթի հարցերով զբաղվող ակտիվիստներն ասում են, որ վարչակազմի վերջին այս որոշումը կարող է ազդել հազարավոր մարդկանց վրա։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ես թե Լհկ-ի, թե Բհկ-ի հանդեպ, որևիցե հարգանք չունեմ, քանի որ նրանք հակահեղափոխական ստոր արարածներ են, իրենց առաջնորդների գլխավորությամբ

Սոֆի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Մի բան ասեմ, բայց եկեք համաձայնվեք հետս: Անձամբ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով