Կիրակի , Դեկտեմբերի 15 2019
Սկիզբ / Հասարակություն / Տեր-Գրիգորյանցն էլ, գեներալ Մանվելի նման, ի սկզբանե հրաժարվում է պարել Նիկոլ Փաշինյանի դուդուկի տակ կամ «ջուր լցնել նրա ջրաղացին

Տեր-Գրիգորյանցն էլ, գեներալ Մանվելի նման, ի սկզբանե հրաժարվում է պարել Նիկոլ Փաշինյանի դուդուկի տակ կամ «ջուր լցնել նրա ջրաղացին

Ինչպես հայտնի է, հեղափոխական «նոու- հաուներից» մեկն էլ, որը Փաշինյանն այժմ փորձում է իրագործել իր դաշնակից ՀՀՇ-ական թևի կարկառուններից Անդրանիկ Քոչարյանի միջոցով, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն է:

Չնայած հանձնաժողովի ստեծման համար որպես գաղափարական հիմք ու պատճառաբանություն է դարձել իբր հասարակության մոտ կուտակված հարցերին պատասխան գտնելը, սակայն, ակնհայտ է, թե իրականում որն է այս հանձնաժողովի թաքնված նպատակը: Փաշինյանի ձեռքին այն դառնալու է և արդեն իսկ դառնում է «վենդետայի» կարևոր գործիքակազմերից մեկը, որ հարկ եղած դեպքում, եթե նախկիններից ինչ-որ մեկից քաղաքական իրական վտանգ զգա, կարողանա մարդկանց մեղադրել բոլոր հնարավոր ու անհնարին մեղքերի մեջ ու բանտի՝ Քոչարյանի ու Մանվել Գրիգորյանի օրինակով՝ զրպարտելով նրանց՝ ասենք, Արցախը «վաճառելու» մեջ:
Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ հանձնաժողովում որոշում կա առաջիկայում իրենց աշխատանքներին մասնակցելու հրավեր ուղարկել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Նորատ Տեր-Գրիգորյանցին, ՀՀ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին և այլոց:
«Եթե այդ հանձնաժողովը ստեղծվում է, որպեսզի կալանավորեն կամ բերդ նստեցնեն նրան, ով որ սխալ է թույլ տվել, այդ դեպքում ես չեմ գա։ Գիտեք ինչո՞ւ, որովհետեւ երբ պատերազմ է գնում, ու դրանից հետո ինչ-որ մեկին դատում են նրա համար, որ նա սխալ է արել կամ պարտվել է, դա պետք չի անել, ես դա չեմ ընդունում։ Լավ բանի համար կարելի է խրախուսել, իսկ պատժելը վտանգավոր է, քանի որ այդ դեպքում ոչ ոք չի ուզենա բանակում մնալ, պատերազմի ժամանակ գնալ ու կռվել։ Բոլորն էլ կասեն՝ դե՛ գնացեք, դո՛ւք կռվեք»- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեկնաբանելով իր՝ հանձնաժողովի նիստերին մանակցելու-չմասնակցելու հարցը՝ ասել է բազմավաստակ հայ գեներալ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Նորատ Տեր-Գրիգորյանցը։
Տեր-Գրիգորյանցի տված դիագնոզը, թերևս, լավագույնս է բնորոշում այս ողջ խեղկատակության իրական էությունը:
Զոռ տալով սեփական պոպուլիզմին՝ սեփական «վենդետան» հեղինակավոր անձանց հաշվին լեգալիզացնելու նպատակով Փաշինյանն ու իր թիմը որոշել են իբր հեղինակությունների ներգրավել հանձնաժողովում, որպեսզի իրենց հետագա բոլոր գործողությունների պատասխանատվությունը թոթափեն իրենցից՝ պատսպարվելով այլոց թիկուքի հետևում:
Իհարկե, պատվարժան գեներալի արձագանքը շատ իմաստներով կանխատեսելի պետք է համարել, սակայն այստեղ մեկ այլ հարց է առաջ գալիս՝ ինչո՞վ սրան կպատասխանեն իշխանությունները, արդյոք Տեր-Գրիգորյանցի՞ց էլ են վրեժ լուծելու՝ իրենց առաջարկը մերժելու, այն դիմակազերծելու, հետևաբար և՝ հանձնաժողովի գոյության իմաստը կասկածի տակ դնելու ամար, հնարավո՞ր է, որ մի օր էլ նրա տուն մտնեն ու այնտեղ ասենք «հայտնաբերեն» «տուշոնկաներ»՝ վրան էլ, ինչո՞ւ ոչ, «զինվորի բաժին» գրած, ինպես դա արեցին Մանվել Գրիգորյանի պարգայում: Չէ՞ որ Տեր-Գրիգորյանցն էլ, գեներալ Մանվելի նման, ի սկզբանե հրաժարվում է պարել Նիկոլ Փաշինյանի դուդուկի տակ կամ «ջուր լցնել նրա ջրաղացին»:
Ցավոք, այլևս ամեն բան սպասելի է այս իշխանություններից, որոնց գործունեությունն ուղղված է միայն մեկ բանի՝ Հայաստանի պատմության վերջին քսան տարիները հնարավորինս արագորեն վարկաբեկելուն, սևացնելուն այն ամենն, ինչ կապ ունի ազգային արժեքների, գաղափարների, հայրենիքի հետ:
Գլխավոր թիրախն Արցախն է, ու հենց Ստեփանակերտի դեմ է ուղղված լինելու Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովի առաքելությունը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իշխանությունը որոշում է կայացրել ոստիկանապետի և ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնների հարցում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Իշխանությունները որոշում են կայացրել ՀՀ ոստիկանապետի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի …