Սկիզբ / Մամուլի տեսություն / Դավիթ Սանասարյանը անմեղ չի. Armlur

Դավիթ Սանասարյանը անմեղ չի. Armlur

ArmLur.am-ը գրում է, որ Դավիթ Սանասարյանի գործով ԱԱԾ-ն հայտարարել է նախաքննության ավարտ:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է`պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:
Ըստ ԱԱԾ-ի`քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերեւույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերեւույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է անձամբ իմ և բոլոր երկրապահների համար. Դավիթ Տոնոյան Tert.am

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վայոց ձորի մարզում տեղի ունեցած …