Հինգշաբթի , Նոյեմբերի 14 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Սեյրան Սարոյանը մատնեց Նիկոլ Փաշինյանին , որ նա է որոշում` ով մնա ազատության մեջ, ով` բանտում.Hayeli

Սեյրան Սարոյանը մատնեց Նիկոլ Փաշինյանին , որ նա է որոշում` ով մնա ազատության մեջ, ով` բանտում.Hayeli

«Hayeli.am »-ը գրում է. Սեյրան Սարոյանի երեկվա մամուլի ասուլիսում մի հետաքրքիր դրվագ կար, որ առանձնապես ուշադրության չարժանացավ: Խոսքը գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերող հատվածի մասին է:

Գեներալ Սեյրանը, իր պատմելով, վարչապետ Նիկոլ Փաշինայնի հետ խոսել է Մանվել Գրիգորյանի մասին. «Խոսել եմ, որպեսզի հանկարծ էդ մարդը չմեռնի բերդի մեջ, ըլնենք խայտառակ ամբողջ աշխարհում»,- նշել է Սարոյանը:
Հարցին, թե այսինքն՝ միջնորդել է վարչապետին, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվի՞, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Ասենք՝ Մանվելը գնաց իրանց տուն, բերդում չեղավ, ո՞ւր պտի փախնի Մանվելը: Փաշինյանն ասաց՝ գեներալ ջան, կա քննություն, կան մարդիկ, կա բժշկություն, եթե կտենանք, որ եթե իրոք վատ ա, հիվանդ ա, կփորձենք էդ հարցին ուրիշ լուծում տանք»:
Փաստորեն Նիկոլ Փաշինյանը քննարկել է գեներալ Մանվելի ազատ արձակման կամ կալանքի մեջ մնալու հարցը և խոստացել է` էդ հարցին ուրիշ լուծում տալ: Այսինքն` ստացվում է, որ այդ հարցին լուծում տվողը ոչ թե դատարանն է, այլ Նիկոլ Փաշինյանը: Սեյրան Սարոյանը կարո՞ղ էր չէ, օրինակ պատմել, որ վարչապետն իրեն ասել է. «Ես գործ չունեմ, դատարանն է որոշում` Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ, թե ազատ կարձակվի»:
Բայց Սեյրան Սարոյանը պարզ մարդ է` պատմեց այն, ինչ եղել է և ակամայից մատնեց Նիկոլ Փաշինյանին առ այն, որ նա է որոշում` ով մնա ազատության մեջ, ով` բանտում:
Իսկ ընդհանրապես Սեյրան Սարոյանի ասուլիսի գաղափարն ամբողջությամբ նոր տիրոջ փնտրտուք էր` իհարկե շատ վատ կատարմամբ: Միջավայրը, կեցվածքն ու հագուկապը ավելի շատ հակաասուլիս էին, քան թե ասուլիս: Ըստ այդմ` գեներալի ջանքերը` հավատարմության երդում տալ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ոչ միայն արժանահավատ չէին, այլ շատ վատ տպավորություն էին թողնում: Թերևս Մանվել Գրիգորյանի անկումից հետո Սեյրան Սարոյանն անտեր է մնացել: Ու թեպետ հայտնի է, որ անտերների տերը Աստված է, բայց գեներալ Սեյրանին թվացել է, թե այսուհետ իր միակ տերը Նիկոլն է: Տեսնես ո՞վ է Նիկոլի տերը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Աղքատ աներձագը

Պատասխանելով հարցին՝ այս ընթացքում՝ հեղափոխությունից հետո, ի՞նչ կալվածքներ է ունեցել, հարստություն, ոսկի, գույք, բարձի տակ՝ …