Չորեքշաբթի , Սեպտեմբերի 18 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Նոր բնակարան՝ Սերժ Սարգսյանին .«Ժամանակ»

Նոր բնակարան՝ Սերժ Սարգսյանին .«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ ընդունելությունների տան հարևանությամբ կառուցվող առանձնատունը ձևակերպված է ռուսաստանաբնակ գործարար «Էմ Բի Կապիտալ» ընկերության սեփականատեր Կամո Ավագումյանի անունով: Սակայն հայտնի է, որ այդտեղ կառուցվող առանձնատանը ապրելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հետաքրքիրն այն է, որ Սարգսյանը սկզբնապես հավակնում էր ԱԱԾ ընդունելությունների տանը, սակայն մերժում ստանալով նոր կառավարությունից՝ որոշեց, որ պետք է ապրի հենց այդ տարածքում:
Դեռևս 2003թ. քաղաքապետ Երվանդ Զախարյանի կայացրած որոշմամբ այդ տարածքում արգելվել էր կապիտալ շինարարությունը, նկատի ունենալով նաև տարածքում սողանքների մեծ հավանականությունը»:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով