Չորեքշաբթի , Նոյեմբերի 13 2019
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր՝ օգոստոսի 26-ին, Կիպրոսի նախագահի Արտերկրյա եւ հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հրավերով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն՝ Նիկոսիայում անցկացվող Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով:

Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը կհանդիպի Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի, Արտերկրյա եւ հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի, Կիպրոսի ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարը կմասնակցի Հայաստան-Կիպրոս երկկողմ, այնուհետ Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձեւաչափով սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ հանդիպմանը: Նախատեսվում է այց նաեւ «Մելքոնյան» կրթական հաստատություն:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի այցը կտեւի օգոստոսի 30-ը ներառյալ:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մինսկում այսօր կայացել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստը

Մինսկում այսօր կայացել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ …