Հինգշաբթի , Նոյեմբերի 14 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / «Հիմա ես Ալեն Սիմոնյանի ժարգոնին ո՞նց պատասխանեմ…»Նազելի Վարդանյան. «Առավոտ»

«Հիմա ես Ալեն Սիմոնյանի ժարգոնին ո՞նց պատասխանեմ…»Նազելի Վարդանյան. «Առավոտ»

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 28-ին լրագրողների հետ զրույցում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպանների մասին ասել էր. «SaveAmulsar գրած մարդիկ չգիտեն, թե որտեղ է գտնվում Ամուլսարը: Երբ Իջեւանում ծառ էին կտրում, բնապահպանությունը չէր գործում: Բնապահպանը չի կարող կիսատ լինել: Հիմա թրենդային է հեշթեգ ստեղծել ու դրա շուրջ բոլոլա հավաքել»:

Բնապահպան-իրավաբան, «Հայաստանի անտառներ» հ/կ ղեկավար Նազելի Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում նախ դժվարացավ գնահատական հնչեցնել Ալեն Սիմոնյանի ասածների վերաբերյալ, ապա հարցրեց. «Հիմա ես իր ժարգոնին ո՞նց պատասխանեմ…դաստիարակությունս թույլ չի տա: Նման հիմար արտահայտություններն ինչպե՞ս մեկնաբանեմ»:

Ապա տիկին Վարդանյանը նշեց. «Դա պետական այրին ոչ հարիր խոսելաձեւ է: Չգիտեմ, թե իրենք ինչ ժարգոնով են խոսում, բայց մոռացել են, որ փողոցում հավաք անող չեն, այլ արդեն ԱԺ ներկայացուցիչներ, ուստի ժողովրդի հետ նորմալ լեզվով է պետք խոսել, ոչ թե վիրավորել, դա խոսելու ձեւ չի…»:
Ինչ վերաբերում է Իջեւանի ծառահատումների վերաբերյալ Ալեն Սիմոնյանի դիտարկմանը, Նազելի Վարդանյանն ընդգծեց. «Իջեւանի անտառների վերաբերյալ ես այնքան հարցազրույց եմ տվել եւ օրենսդրություն գրել, որ երեւի որեւէ մեկն այդքան չի խոսել: Այնպես որ, թող գնա նստի՝ ուսումնասիրի»:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Շուրջ 6 ամիս տևած նախաքննության ընթացքում քննչական մարմինը նախկին ոստիկանապետին չի հարցաքննել.Hetq

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից 200 հազար դոլարով թանկարժեք առանձնատուն ձեռք բերելուն առնչվող քրեական գործի …