Չորեքշաբթի , Սեպտեմբերի 18 2019
Սկիզբ / Հասարակություն / Ողջ հայության կողմից մերժված համակարգի «արքայազնը»՝ Միքայել Մինասյանը, իշխանություն է ուզում

Ողջ հայության կողմից մերժված համակարգի «արքայազնը»՝ Միքայել Մինասյանը, իշխանություն է ուզում

Մինչ ժողովրդի շրջանում օրեցօր հարցեր են կուտակվում՝ ուղղված ներկայիս իշխանություններին, իսկ քաղաքագետներն ու փորձագետները խոսում են հասարակության շրջանում իշխանությունների վարկանիշի անխուսափելի անկման մասին, որոշ ուժեր այս ընթացքում համառորեն փորձում են օգտվել առիթից ու քաղաքական դիվիդենտներ շահել՝ այն սխալ հաշվարկով, որ Փաշինյանի վարկանիշի անկումն ինքնաբերաբար բերելու է իրենցինի բարձրացմանը:

Վերջին շրջանում խորհրդավոր ակտիվություն է սկսել դրսևորել մերժված համակարգի «արքայազնը»՝ Միքայել Մինասյանը: Հոդվածներ է գրում տարբեր միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ներում, ֆեյսբուքյան ստատուսներ հանրայնացնում՝ սուր քննադատական ոճով, փորձում ակտիվ քաղաքականություն խցկվել՝ դառնալով հին համակարգի նոր դեմքը կամ հարազատ մերժվածի յուրատեսակ ռեաինկարնացիան:
Օրերս էլ հարցարզույց էր տվել լրատվամիջոցներից մեկին, ուր բավական սուր քննադատությամբ էր հանդես եկել գործող իշխանությունների հասցեին՝ մասնավորապես՝ Հայաստանը որակելով «անտեր»:
Խոսքի ազատություն է, և յուրաքանչյուրն, անկախ յուր ծագումից կամ անցյալից, կարող է, իրավունք ունի արտահայտվել, սակայն, երբ դա անում է ժողովրդին չգոյության եզրին հասցրած համակարգի ամենահարազատ զավակը՝ անթույլատրելի որակումներ շռայլելով, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ իրավունքով, ի՞նչ երեսով է Սերժ Սարգսյանի սիրելի փեսան դա անում:
Այո՛, այսօր Հայաստանի առաջ կուտակված են բազմաթիվ խնդիրներ, որոնք, սակայն, արդյունք են ոչ թե Նիկոլ Փաշինյանի ղեկավարման, այլ՝ հին համակարգի կողմից իրականացված ազգակործան կառավարման:
Երկիրը մորեմերկ է դարձրել Սերժ Սարգսյանի իշխանությունը, Սերժ Սարգսյանի իշխանությունն է, որ արտագաղթի, չքավորության ու անիրավության է հասցրել երկիրն այնպես, որ հիմա դրա տակից նորերը չեն կարողանում դուրս գալ: Ու թեպետ, այժմ, կան բավական սուր հարցեր՝ ծառացած ողջ հայ ժողովրդի առաջ, ինչպիսիք նույն Ամուլսարի հարցն ու Ստամբուլյան կոնվենցիան են, սակայն անկասկած է, որ անգամ այս պարագայում հները չեն կարող դիտարկվել որպես ռեալ ալտերնատիվ ներկաներին:
Այսօր «միամիտ աչքեր» անողները ժամանակին՝ ասենք, ընդամենը մեկ և կես տարի առաջ, ունեին տառացիորեն անսահմանափակ իշխանություն, որը, սակայն, բանեցնում էին ոչ թե երկիրը «շոուլի բերլու», այլ այն հիմնահատակ ավերելու համար:
Արդյունքում՝ մերժվեցին ոչ միայն հայաստանցիների, այլև ողջ հայության կողմից՝ ստիպված լինելով «մկան ծակին հազար թուման տալ»:
Եվ հետո՝ տարբեր մակդիրներ շռայլելուց առաջ մերժված Սերժի ժառանգորդը պարտավոր էր հաշվի առնել մեկ պարզ հանգամանք:
Հայաստանը պատերազմող երկիր է, ու ցանկացած անզգույշ արտահայտություն կարող է լրջագույն հետևանքներ ունենալ երկրի համար: Թշնամու արտաքին քաղաքականության ջրաղացի՞ն է ջուր լցնում, թե՞ «իշմար» է տալիս, թե Երկիրը անտեր է..
Ինչո՞ւ է Միշիկը «խայտառակում ռեսպուբլիկա» և ով է սրա համար պատասխան տալու…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Whօ Is Mister Pashinyan? . politeconomy

Իշխանափոխությունը Հայաստանի հանրությունը ողջունել է, անգամ՝ նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Որքան էլ զարմանալի չլինի, այսօր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով