Չորեքշաբթի , Սեպտեմբերի 18 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / 40 օր է և որեւէ մեկը չի հետաքրքրվում, թե որտեղ է նախագահը. «Հրապարակ»

40 օր է և որեւէ մեկը չի հետաքրքրվում, թե որտեղ է նախագահը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 30-ից արձակուրդի մեջ է: Անցել է քառասուն օր: Չորս տասնօրյակ, եւ որեւէ մեկը չի հետաքրքրվում, թե որտեղ է նախագահը: Նախագահն ու պետությունը փոխադարձ մոռացել են իրար։ Երկիրը խառնված է իրար, հազար բան է կատարվում. նա չկա։ Ի՞նչ է եղել նախագահին, որտե՞ղ է նա, ինչո՞ւ չի վերադառնում Հայաստան: Հիվա՞նդ է, առող՞ջ է, առեւանգե՞լ են, փոշմանե՞լ է, որ նախագահ է, հո անձնական բիզնեսը վատ չի՞ գնում, էսպես մեզ թողեց գնա՞ց… Չիմանա՞նք ինչ է եղել։ Արդեն 40 օր։
Մի՞թե մենք իրոք այսքան անլուրջ երկիր ենք, որ նախագահը կարող է քառասուն օր արձակուրդում լինել, իսկ նրա մասին որեւէ մեկը չհիշի, նրա բացակայությունը ոչ ոք չնկատի:
Մի՞թե այդքան հարուստ երկիր ենք, որ կարող ենք մի առանձին ինստիտուտ պահել, մեր հաշվին վարձատրել, բայց նա լիակատար անգործության մեջ լինի:
Քառասուն օրում երկրում շատ բան է եղել, կարեւոր հարցեր են շոշափվել, գերկարեւոր խնդիրներ են բարձրացվել, իսկ նախագահը լռում է, խորը արձակուրդի մեջ է:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ո՞վ է կանգնած Ջիվան Աբրահամյանի թիկունքում.Politik

« Politik.am »-ը գրում է.Օրեր առաջ մենք գրել էինք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով