Սկիզբ / Տեսանյութ / Լևոն Զուրաբյանը ուղղորդո՞ւմ է Վաչագան Ֆարմանյանին հարվածել Արամ Հարությունյանին.yerevan.today

Լևոն Զուրաբյանը ուղղորդո՞ւմ է Վաչագան Ֆարմանյանին հարվածել Արամ Հարությունյանին.yerevan.today

Շենգավիթի դատարանի մոտից քաղաքական գործիչ, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին ոստիկանները բերման ենթարկեցին։ Կադրերում երևում է, որ մինչ ավտոմեքենան նստեցնելը, հայտնվում են մարտի 1-ի զոհեր Սարգիս Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի ծնողները․ հանդիպելով Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանին, որն իր կողքին կանգնած ևս մեկի օգնությամբ մատնացույց են անում Արամ Հարությունյանին, որից հետո Քլոյան-Ֆարմանյան զույգը շտապ մոտենում է։

Անմիջապես Գոռ Քլոյանը վեճի է բռնվում Արամ Հարությունյանի հետ, իսկ Վաչագան Ֆարմանյանը՝ թիկունքից գաղտագողի մոտենում և հարվածում է։

Այնուհետև ոստիկանությունը Արամ Հարությունյանին բերման է ենթարկում՝ ոստիկանություն, իսկ Քլոյանին ու Ֆարմանյանին՝ ոչ։
Մանրամասն՝ տեսանյութում:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com