Շաբաթ , Հոկտեմբերի 19 2019
Սկիզբ / Հասարակություն / Կառավարությունը նոր թակարդ է լարում. նպատակ է դրված՝ «կուլակաթափության»

Կառավարությունը նոր թակարդ է լարում. նպատակ է դրված՝ «կուլակաթափության»

ՀՀ կառավարությունը, որն այս կարճ ժամանակահատվածում հասցրել է աչքի ընկնել իր բացառիկ անտաղանդությամբ ու երկիրը վարի տալու բացառիկ ունակությամբ, որոշել է հերթական խաղը խաղալ սեփական երկրի գլխին՝ այս անգամ արդեն թիրախավորելով երկրում ամենակայացած ոլորտներից մեկը՝ բանկային համակարգը:

Սեպտեմբերի 12-ին Կառավարությունն ընդունել է ՀՀ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում և ՀՀ «Քրեական դատավարության օրենսգրքում» առանցքային փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որն ամենասեղմ ժամկետներում պետք է ներկայացվի Ազգային ժողովի դատին:
Եթե ներկայիս օրենսդրությամբ բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել միայն քրեական գործով որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված անձանց նկատմամբ, ապա սույն փոփոխությամբ՝ բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել արդեն ցանկացած անձի նկատմամբ, որը, քննչական մարմինների ենթադրությամբ, կարող է ընդհանրապես որևէ կերպ առնչվել գործին. դրանք կարող են լինել տասնյակ մարդիկ, որոնց վերաբերյալ քննիչը «հիմնավոր» կասկած կունենա։
Ռիսկերը, որոնք պարունակում է ՀՀ կառավարության մտահղացման այս անսովոր արգասիքն, իրականում հսկայական են և կարող են տառացիորեն կործանել Հայաստանի ոչ միայն ֆինանսաբանկային համակարգն, այլև ամբողջ տնտեսությունը:
Փոփոխութան արդյունքում, որի վերջնական ընդունումը որևիցե կասկած չի հարուցում (ԱԺ մեծամասնությունը Նիկոլի «թայֆից» է), անխուսափելիորեն հանգեցնելու է Հայաստանի ներդրումային միջավայրի խեղաթյուրմանը, անձի անձնական տեղեկատվության ապօրինի օգտագործելուն, ողջ իրավական համակարգի ձևախեղմանը, որին տանող պրոցեսներն, ի դեպ, այժմ էականորեն արագացել են, դարձել անկասելի: Ասվածի ամենավառ ապացույցը Արցախի բանտված հերոսներն են…
Օրենքը, որի արդյունքում անխուսափելիորեն ավելանալու է ստվերային գործարքների թիվը, անխուսափելիորեն հանգեցնելու է բանկային համակարգի աստիճանական սննկացմանը՝ ողջ տնտեսության համար դրանից բխող դժնդակ հետևանքներով:
Ցանկացած նորմալ մարդու մոտ հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակով է Կառավարությունը փորձում կյանքի կոչել այս օրենքը, որից, փաստորեն, ստացվելիք վնասն անհամեմատ ավելին է լինելու, քան օգուտը:
Հարցի պատասխանը միանշանակ է. Փաշինյանը լուծում է բացառապես ֆինասնաքաղաքական նեղանձնային խնդիր, որի նպատակը մի կողմից՝ մարդկանց վրա ազդելու հավելյալ լծակների ձեռքբերումն է, մյուս կողմից՝ այդ ազդեցության լծակներն ի շահ սեփական քաղաքական իշխանության բանեցնելը:
Ըստ էության, նպատակ է դրված՝ «կուլակաթափության» յուրատեսակ գործիք ստեղծելու, երբ մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարման արդյունքում պետության թիրախում է հայտնվում ցանկացած մարդ՝ դառնալով իշխանությունների համար լիարժեքորեն «թափանցիկ», հետևաբար և՝ մանիպուլյացիաների ենթակա:
Այս ամենն, իհարկե, իշխանությունների կողմից մեկնաբանվում է որպես հակակոռուպցիոն քաղաքականության անքակտելի ու կարևոր մաս, սակայն մեծ հարց է մնում այն, թե իրականում որքանով արդյունավետ կլինի նմանօրինակ գործիքակազմի կիրառումն այն դեպքում, երբ դրանով ոչ թե արմատախիլ է արվում, այլ, ըստ էության, է՛լ ավելի է խորացվում կոռուպցիայի ռիսկը:
Համաձայն վերջին վիճակագրական տվյալներից մեկի՝ Հայաստանից գրեթե մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել ավելի քան մեկ միլիարդ դոլար կազմող ֆինասնական կապիտալի արտահոսք: Եթե առաջարկվող փոփոխությունը մտնի ուժի մեջ, ստանա պարտադիր օրենքի տեսք, ապա մեկ րոպե անգամ կասկածել չարժե, որ կապիտալի արտահոսքը, որն առանց այն էլ անկառավարելի մասշտաբներ է մեզանում ստացել, կրկնապատկվելու, եռապատկվելու է, իսկ ներդրումների մասին ընդհանրապես պետք է մոռանալ, քանի որ մի պարագայում, երբ երկրում չկա դատաիրավական համակարգ, իսկ ֆինանսաբանկային սիստեմն էլ քայքայման եզրին է, ոչ ոք իր «խելքը հացի հետ չի կերել», որ գա ու Հայաստանում ներդրումներ անի:
Բայց դա բացարձակապես չի հուզում իշխանություններին, քանի որ նրանք ամեն գնով լուծում են իրենց խնդիրներն՝ ընդամենը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՍԿՍԱԾ ԽԱՂԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ.Ռոբերտ Մարգարյան

Արցախի անկախ հանրապետության հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկսած խաղը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ …