Շաբաթ , Հոկտեմբերի 19 2019
Սկիզբ / Հասարակություն / Հանցակիցները. Արարատ Միրզոյանը թաղեց ժողովրդավարությունը

Հանցակիցները. Արարատ Միրզոյանը թաղեց ժողովրդավարությունը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում հանդես է եկել արտահերթ ելույթով՝ խոսելով Սահմանադրական դատարանի՝ Քոչարյանի գործի վերաբերյալ կայացրած որոշման մասին:

Խորամուխ չլինելով բախտի բերմամբ ԱԺ նախագահ դարձած նախկին ակտիվիստի՝ իսկական հերյուրանք հիշեցնող ելույթի մանրամասների մեջ՝ միայն արձանագրենք, որ դրանով Միրզոյանն, ըստ էության, ևս մեկ ավելորդ անգամ բացահայտեց Փաշինյանի իշխանության իրական դեմքն, որի անքակտելի կցորդն ու հանցակիցն է նաև ինքը:
Նրա ելույթը ոչ այլ ինչ էր, քան հրավեր՝ իր կողմից նախագահվող կարևորագույն պետական մարմնին՝ գալու- միանալու Փաշինյանի կողմից Քոչարյանի դեմ իրականացվող հաշվեհարդարին ու դրանով իսկ վերջնակնապես ու անդառնալիորեն կործանելու դատական իշխանությունը:
Մինչ բոլորը, շունչները պահած, սպասում են դատավոր Աննա Դանիբեկյանի խոսքին, իսկ շատերն էլ՝ թաքուն հույս տածում, որ դատավորը ձեռնպահ կմնա իշխանությունների «թելը թելելուց»՝ գոնե այդ կերպ փրկելով դատաիրավական սիստեմը վերջնական ու անդառնալի կործանումից, հանկարծ ծկրակում է Միրզոյան Արարատն ու «մատ թափ տալիս», սպառնալիքների տարափ տեղում Հրայր Թովմասյանի գլխին, ջախջախում Հայաստանի միջազգային վարկն ու ժողովրդավարական սուբյեկտ ընկալվելու բոլոր շանսերը:
Բայց մեդալն, ինչպես ասում են հակառակ երես ևս ունի:
Եթե Փաշինյանը կարծում է, որ նմանօրինակ «բեսպրեդելով» կարողանալու է շեղել ժողովրդի ուշադրությունն ու ձգել սեփական իշխանությունն, ապա չարաչար սխալվում է:
«Վենդետան», որի գլխավոր զոհերն են դարձել Ռոբերտ Քոչարյանն ու գեներալ Մանվել Գրիգորյանը (ի դեպ՝ Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը մամուլի ասուլիսում կրկին խոսել է Արցախի հերոսի դեմ կալանավայրում անդադար իրականացվող խոշտանգումների ու կիրառվող անօրինականությունների մասին), ոչ միայն որևիցե էական խնդիր չի լուծում իշխանությունների համար, այլև առաջ է բերում համահասարակական նողկանք դրա հեղինակների նկատմամբ՝ է՛լ ավելի բարակեցնելով այն թելը, որի վրա մանևրելով՝ Փաշինյանը փորձում է ինչ-որ կերպ չկորցնել վարչապետի իր աթոռը՝ թեկուզ պետական ինստիտուտների ոչնչացման գնով:
Մինչդեռ Փաշինյանի անկում ապրող հեղինակությանը զուգահեռ բարձրանում է քաղաքական աննախադեպ հետապնդման զոհ դարձած Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վարկանիշը, որի առաջն առնել Փաշինյանը չի կարող և ոչ մի կերպ, քանի որ միակ բանն, ինչին ընդունակ է նա ու իր թիմը, պետություն քայքայելն ու այն հողին հավասարեցնելն է՝ ի հաճություն և ի փառս Հայաստանի թշնամիների:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սինանյանը «պայթեցրեց» Փաշինյանի փուչիկը. «168 »

Այն հանգամանքը, որ վերջին մեկուկես տարիների ընթացքում մենք ականատես ենք դառնում, թե ինչպես են ՀՀ …