Սկիզբ / Մամուլի տեսություն / Կասկածվողը կասկածում է բոլորին. հրաժարականների շքերթն սկսված է. «Հրապարակ»

Կասկածվողը կասկածում է բոլորին. հրաժարականների շքերթն սկսված է. «Հրապարակ»

Քիչ առաջ հնչած հրաժարականը՝ Ազգային անվտանգության պետ Արթուր Վանեցյանի, շարունակություն է ունենալու։ Մեր տեղեկություններով, արդեն տեւական ժամանակ է վարչապետը քննարկում է կադրային կտրուկ փոփոխություններ անելու եւ հատկապես ուժայիններին փոխելու հարցը։ Եւ պատճառը ոչ թե նրանց թերի աշխատանքն է, այլ այն, որ Փաշինյանը չի վստահում ոչ ԱԱԾ պետին, ոչ ոստիկանապետին, ոչ պաշտպանության նախարարին։ Կառավարության եւ թիմի մյուս անդամներին էլ շատ չի վստահում, բայց ուժայիններին հատկապես։ Այս անվստահությունը երկու ասպեկտ ունի։

1. Համարում է, որ իրեն բավարար չեն տեղեկացնում եւ ինքն ունի ինֆորմացիայի պակաս, ուստի չգիտի ովքեր են իր հիմնական թշնամիները եւ ինչով է զբաղված նրանք։ Իսկ նման ինֆորմացիայի թերի լինելը կարող է խանգարի իրեն՝ կանխել բոլոր դավադրությունները եւ իր իշխանությունը վտանգող գործոնները։

2. Համարում է, որ իր հանձնարարությունները բավարար չեն կատարվում, մանավանդ ուժայինները։ Դա է պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորները դեռ նստած չեն, աշխատանքից ազատված չեն։ Դա է պատճառը, որ Սահմանադրական դատարանի կազմը դեռ ամբողջությամբ փոխված չէ եւ Վահե Գրիգորյանը նստած չէ Հրայր Թովմասյանի տեղում, իսկ Հրայր Թովմասյանը՝ Նուբարաշենի բանտում։ Դա է պատճառը, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան մարդիկ, որոնք համարձակվում են դեմ գնալ իր եւ իշխանության որոշումներին։ Եւ դա է պատճառը, որ Ամուլսարի հետ կապված խնդիրը չի լուծվում։

Hraparak.am

 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com