Կիրակի , Հոկտեմբերի 20 2019
Սկիզբ / Հասարակություն / «Կեցցե՛ մեր «իրավական» պետությունը» շարքից…ազդարարվեց Սահմանադրական դատարանի և սահմանադրական արդարադատության ապօրինի զավթման հերթական փուլը

«Կեցցե՛ մեր «իրավական» պետությունը» շարքից…ազդարարվեց Սահմանադրական դատարանի և սահմանադրական արդարադատության ապօրինի զավթման հերթական փուլը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը երեկ հայտարարեց, որ իրենք սկսում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը:

Այսինքն՝ ազդարարվեց Սահմանադրական դատարանի և սահմանադրական արդարադատության ապօրինի զավթման հերթական փուլը:
Ամբողջական գործընթացը բաղկացած էր հետևյալ փուլերից.
1. Օրենքի խախտմամբ և ամեն գնով կոնկրետ անձի՝ Վահե Գրիգորյանին Սահմանադրական դատարանի /այսուհետ՝ ՍԴ/ դատավորի ընտրություն:
2. Օրենքի խախտմամբ ընտրված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմից Ազգային ժողովի ամբիոնից ինքնահռչակում՝ որպես ՍԴ նախագահ:
3. ՍԴ դատավոր-անդամ մանիպուլյատիվ դիսկուրսի ներմուծում, որի վերաբերյալ անգամ Վենետիկի հանձնաժողովն արձանագրեց, որ Սահմանադրությամբ սահմանված կարգավորումը հստակ և աներկբա է. գործող ՍԴ-ն կազմած է դատավորներից:
4. Օրենքների նախագծերի ներկայացում, որոնց միջոցով այլընտրանք էր նախատեսվում ՍԴ դատավորների համար. կա՛մ հրաժարական ներկայացնել՝ պահպանելով սոցիալական երաշխիքները /աշխատավարձ, թոշակ/, կա՛մ որևէ քրեական գործի շրջանակներում դատաարական կարգավիճակով ներգրավվելու հիմքով՝ կասեցնել ՍԴ դատավորի լիազորությունները:
5. ՍԴ-ի 3 դատավորների Ռ. Քոչարյանի գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ միջնորդության ՍԴ-ի կողմից չանդրադառնալու մեղադրանք, այն դեպքում, երբ այդ միջնորդությունը ներկայացել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի ակնհայտ խախտմամբ և տարրական իրավական անգրագիտություն է՝ որևէ պաշտոնատար անձի կողմից այս հարցին անդրադառնալը:
Կրկին սպասում ենք մի շարք իրավական ձախողումներից հետո հերթական իրավական ավանտյուրայի բեմադրությանը, ինչը, բնականաբար, պսակելու է մեր երկրի միջազգային վարկանիշին հասցված հերթական հարվածով:
Հ. գ. ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման գործընթացը սկսելու հայտարարությամբ՝ մեկ անգամ ևս իշխող քաղաքական ուժն ընդունում է ՍԴ դատավոր-անդամ դիսկուրսի անհեթեթությունը:
Հ. գ. 1. Միևնույն ժամանակ, այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը՝ անդրադառնալով ՍԴ-ին առանձնացնում է գործող ՍԴ անդամներին և դատավորներին՝ ընդգծելով, որ նրանք բոլորը սահմանափակված են քաղաքական զսպվածության սկզբունքով, և, որ այն խախտելու համար սահմանված է պատասխանատվության: Նախ՝ կողմնորոշվեք տիկնայք և պարոնայք՝ դատավոր, թե անդամ: Երկրորդ՝ մեր որոշ պատգամավորների իրապես թվում է, որ իրենք մտքի գիգանտներ են, թե մոլորության մեջ են, որ հանրությունը ոչինչ չի հասկանում, և երկրի իրավական կարգավորումները հարմարեցած են բացառապես իրենց շահերին:
Ինչ լավ է, որ տեղյակ եք քաղաքական զսպվածության սկզբունքից, երբեմն Ձեր կողմից ապօրինաբար ընտրած ՍԴ դատավորին տեղեկացրեք այդ մասին, Դուք էլ հետևողական եղեք:
Եվ վերջապես.
Հ. գ. 2. Ինձ որպես հանրության ներկայացուցիչ և քաղաքացի հետաքրքրում է, այդ ինչ ծառայությունների դիմաց է իշխանությունը ամեն գնով ուզում նվիրել ՍԴ նախագահի պաշտոնը Վահե Գրիգորյանին, ում պատճառով անընդհատ ոտնձգություն է կատարվում մեր երկրի սահմանադրաիրավական կարգավորումների նկատմամբ, ում պատճառով մենք զրկվեցինք Artur Vagharshyan և Gor Hovhannisyan նման պրոֆեսիոնալ և հեղինակավոր ՍԴ դատավորներ ունենալու հնարավորությունից:
Ամփոփելով՝ նշեմ, որ, ըստ իս, քաղաքական իշխանության կազմում առկա են բավականին ողջամիտ գործիչներ, ովքեր ստիպած են կիսել այս ապօրինի քայլերի պատասխանատվությունը, ինչը շատ ցավալի է:
Գոհար Մելոյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ազգային ժողովի որոշումը որևէ աղերս չունի իրավական և օրինական լինելու հետ.Գոհար Մելոյան

Այսօր Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական …