Կիրակի , Դեկտեմբերի 8 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Անխնա «փչացնել» Արթուր Վանեցյանին. ՔՊ կուսակցության վարչության նիստի ժամանակ վարչապետն ուղիղ հրահանգ է իջեցրել թիմակիցներին. «Հրապարակ»

Անխնա «փչացնել» Արթուր Վանեցյանին. ՔՊ կուսակցության վարչության նիստի ժամանակ վարչապետն ուղիղ հրահանգ է իջեցրել թիմակիցներին. «Հրապարակ»

«Հրապարակ» -ը գրում է. ԱԱԾ նախկին պետի դեմ արշավ սկսելու հրահանգ են իջեցրել

Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը իշխանությունները ոչ մի կերպ չեն մարսում։ Չնայած մինչ այս եռանդով նրա գովեստն էին անում, ընդամենը 2 ամիս առաջ՝ հուլիսին էլ նրան գեներալի կոչում են շնորհել, իսկ նախօրեին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դժգոհություն չարտահայտեց նրա աշխատանքից, բայց հրաժարականի հայտարարությամբ իշխանություն-Վանեցյան հարաբերությունները խզվել են։ Եւ Նիկոլ Փաշինյանը փոշմանել է, որ մեղմ է արտահայտվել։ Հիմա փորձում են «բացը» լրացնել՝ թիմի միջոցով։
Քաղպայմանագիր կուսակցության վարչության նիստի ժամանակ վարչապետն ուղիղ հրահանգ է իջեցրել թիմակիցներին՝ անխնա քննադատել Վանեցյանին, ասել, որ իրականում ԱԱԾ պետը հեռացվել է, այլ ոչ թե հեռացել իր դիմումի համաձայն։ Շեշտել, որ նրա աշխատանքից դժգոհություններ կային վաղուցվանից։ Նրա վրա բարդել Հայաստանից հեռացած, քրեական պատժից խուսափած պաշտոնյաներին չդատելու մեղքը։
Մի խոսքով՝ «փչացնել» Արթուր Վանեցյանին, որը համարձակվել է քաղաքական հայտարարություն անել եւ ասել՝ կանգ առեք։
Թե որքանով կհաջողվի այս սցենարը՝ թիմից ովքեր կկատարեն այս հրահանգը եւ ինչ ուժգնությամբ, կերեւա առաջիկայում։ Համենայն դեպս, ֆեյսբուքյան արշավներն ու իրենց ենթակա լրատվամիջոցներում հարձակումներն արդեն սկսված են։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՈՂՋ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԱՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՎԵԼ ՀԱՅՏՆԻ «ՀԱՑ ԲԵՐՈՂ»-Ի ՄԱՀՎԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Եվ այսպես… եկել է հերթական ՄԻՖԸ հօդս ցնդեցնելու ժամանակը: Սա ՖԲ սովորական գրառում չէ, որ …