Սկիզբ / Հասարակություն / Նիկոլին մնում է միայն արժանապատիվ մարդկանց ուղղությամբ ցեխ նետելն ու վարկաբեկելը՝ մի բան, որով նա զբաղվել է նախքան վարչապետ դառնալը՝ և՛ խմբագիր եղած տարիներին, և՛ պատգամավոր աշխատած ժամանակ

Նիկոլին մնում է միայն արժանապատիվ մարդկանց ուղղությամբ ցեխ նետելն ու վարկաբեկելը՝ մի բան, որով նա զբաղվել է նախքան վարչապետ դառնալը՝ և՛ խմբագիր եղած տարիներին, և՛ պատգամավոր աշխատած ժամանակ

Արթուր վանեցյանի շուրջ ընթացող պրոցեսները թևակոխում են զարգացման նոր փուլ:

Մամուլն ակտիվորեն խոսում է Վանեցյանի դեմ իշխանությունների կազմակերպելիք դավադրությունների մասին, լուրեր են շրջանառվում այն մասին, որ ներքին կարգով Փաշինյանը սեփական թիմակիցներին հրահանգավորել է ամեն գնով Վանեցյանին սևացնել, վարկաբեկել և այլն:
Եվ իսկապես, անզեն աչքով իսկ տեսանելի է, թե ինչ է կատարվում. միայն Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի՝ օրերս կատարած հեգնական հայտարությունը բավական է համոզվելու, որ ԶԼՄ-ները չեն ստում:
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Փաշինյանը վախենում Վանեցյանից:
Սրա համար, իհարկե, կան մի շարք պատճառներ: Նախ՝ Վանեցյանի հեղինակությունն, որն առանց այն էլ բարձր էր և է, հիմա, առհասարակ, անհասանելի է դարձել նույն Փաշինյանի համար:
Երկրորդ՝ Փաշինյանն այսօր շատ իմաստներով կախված է հենց Վանեցյանից, քանի որ վերջինս այնքան լայնածավալ ինֆորմացիայի է տիրապետում, որ եթե դրա կես տոկոսն էլ հայտնի, ապա անհայտ է, թե ինչ քաղաքական ճակատագիր կարող է սպասվել Փաշինյան Նիկոլին. նա այսօր ռեալ վտանգ է ներկայացնում իշխանությունների համար:
Բայց Փաշինյանի ամենամեծ վախը պայմանավորված է մեկ այլ՝ նրա համար ճակատագական հետևանքներով լի հեռանկարով. Վանեցյանի քաղաքականություն մտնելը կարող է իրական վտանգ ներկայացնել Փաշինյանի համար մեկ պարզ պատճառով՝ Վանցյանի անբասիր հեղինակության ու դրա՝ հնարավոր քաղաքական կապիտալիզացիայի:
Արդեն ակնհայտ է ու գործնականում անվիճելի, որ իշխանությունների ռեյտինգը մոտ է զրոյին: Ճիշտ է՝ դեռ մեկ-մեկ պատահում են թավշյա էյֆորիայի տակ մնացածներ, որոնք սրբացնում են հեղափոխության առաջնորդին, սակայն հասարակության գիտակից հատվածը, որը, բարեբախտաբար, զգալի տոկոս է կազմում, հասկացել է, թե ինչ է կատարվում, ով է Փաշինյանն և ինչ ունակություների տեր է նրա քաղաքական թիմը: Ուստի՝ մարդիկ իրական այլընտրանք են սկսել փնտրել, այնպիսի այլընտրանք, որը զերծ կլինի թե՛ նախկին իշխանությունների ազդեցությունից, թե՛ ներկա՝ դառնալով այլընտրանք երկուսին էլ:
Վանեցյանն օբյեկտիվորեն կարող է դառնալ այն առանցքը, որի շուրջ կհամախմբվեն առողջ ուժերն ու կդառնան քաղաքական գործոն, ինչին Փաշինյանը չի կարող որևիցե կերպ հակազադել:
Ի դեպ՝ նույն մամուլում արդեն իսկ շրջանառվում են լուրեր, որ Վանեցյանը մտադիր է մուտք գործել ակտիվ քաղաքականություն, և շուտով հանրությունն ականատես է դառնալու բոլորովին նոր քաղաքական բևեռի ստեղծմանը:
Ահա սա է, որ հանգիստ չի տալիս Փաշինյանին, ով, ինչպես հայտնի է, կգնա ամեն ինչի՝ սեփական իշխանությունը հավերժացնելու համար:
Ասում են՝ Ամուլսարը բարով-խերով հորով-մորով անելուց հետ մտադիր է նաև ընդունել տալ Ստամբուլյան կոնվենցիան՝ այն դրսում առուծախի առարկա դարձնելով, որ դրսի տերերի «դաբրոն» հանկարծ չկորցնի:
Սա նշանակում է, որ առաջիկայում իշխանությունների հեղինակությունն է՛լ ավելի է ընկնելու, և բոլորվին չի բացառվում, որ նույնիսկ հասարակական ընդվզումներ լինեն՝ դրանից բխող բոլոր քաղաքական հետևանքնեով:
Այս իրավիճակում Նիկոլին մնում է միայն արժանապատիվ մարդկանց ուղղությամբ ցեխ նետելն ու վարկաբեկելը՝ մի բան, որով նա զբաղվել է նախքան վարչապետ դառնալը՝ և՛ խմբագիր եղած տարիներին, և՛ պատգամավոր աշխատած ժամանակ:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արցախի դարպասում որևէ հայի ձեռնտու չէ իրավիճակի ապակայունացում Սյունիքում. Քաջարան համայնքի ղեկավար

Քաջարան համայնքի ղեկավարի Մանվել Փարամազյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սիրելի համաքաղաքացիներ ,արժանապատի՚վ սյունեցիներ, …