Չորեքշաբթի , 8 Ապրիլի 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / «Բարերար» Դոն Պիպոյի հորը կասկածում են խաղող գողանալու մեջ. «Հրապարակ»

«Բարերար» Դոն Պիպոյի հորը կասկածում են խաղող գողանալու մեջ. «Հրապարակ»

 «Հրապարակ». Տեղեկություններ ստացանք, որ այսօր ոստիկանությունը Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի հոր՝ Էջմիածնում գտնվող տան այգում գործողություններ է կատարել։ Մեզ հետ զրույցում Ասատրյանն ասաց, որ ինքը այս պահին Երևանում է, չգիտի, թե ինչ է կատարվել ու ինչու են ոստիկանները այցելել իրենց տուն, ինչ գործողություններ են կատարել։
«Ես դեռ Երևանում եմ, տեղեկություններ չունեմ, որ գնամ Էջմիածին, կտեղեկանամ և ձեզ կասեմ»,- ասաց Ասատրյանը։
Ոստիկանության լրատվականից մեզ տեղեկացրին, որ քաղաքացիներից մեկը բողոքել է, որ իր խաղողի այգու բերքը ուրիշն է հավաքում՝ տվյալ դեպքում խոսքը Արթուր Ասատրյանի հոր մասին է․
« Քաղաքացին գրավոր բողոք է ներկայացրել ոստիկանության բաժին, որ իրեն պատկանող խաղողի այգու բերքը հավաքում է հարևան հողակտորի տերը։ Այս բովանդակությամբ բողոք է ներկայացվել, այս պահին ոստիկանության ծառայողները գնացել են, հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում»,- ասացին ոստիկանության լրատվականից։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Սրան պետք ա ստորացնենք, տարեք զուգարան». Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկված քաղաքացուն.forrights

Մարտի 27-ի գիշերը, Հարավ-Արևմտյան թաղամասի «Երևան-Սիթի» սուպերմարկետի մոտակայքում զարհուրելի միջադեպ է տեղի ունեցել: Ոստիկանները դաժանաբար …