Չորեքշաբթի , 3 Հունիսի 2020
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / 165 մլն դրամը վերաբերում է ոչ թե ամբողջ այցի ընթացքում նախատեսվող ծախսերին, այլ միայն հատուկ չվերթին. Վլադիմիր Կարապետյան

165 մլն դրամը վերաբերում է ոչ թե ամբողջ այցի ընթացքում նախատեսվող ծախսերին, այլ միայն հատուկ չվերթին. Վլադիմիր Կարապետյան

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարվել է չարթերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։

«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների` տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարվել է չարթերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։ Այցի կազմակերպման համար, ընդհանուր առմամբ, հատկացվող գումարը կարող է հասնել առավելագույնը 165 մլն դրամի, իսկ չարթերային չվերթի կազմակերպման նպատակը պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Վարչապետի օրակարգը Միացյալ Նահանգներում խիստ հագեցած է: Արդեն երկար ժամանակ նախապատրաստվում էր Նիկոլ Փաշինյանի այցը Լոս Անջելես, որտեղ կառավարության ղեկավարը մեկ օրում ունեցել է մեկ տասնյակից ավելի հանդիպումներ և միջոցառումներ, որոնց մասին հանրությանը տրվել է պատշաճ տեղեկատվություն։

Այստեղից վարչապետը կրկին հագեցած գրաֆիկով ուղևորվելու է Սան Խոսե` Սիլիկոնյան հովիտ, և կրկին ընդամենը մի քանի ժամում անցկացնելու է մի շարք հանդիպումներ և բանակցություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների հետ:

Այնուհետև վարչապետը մեկնելու է Նյու Յորք, ներգրավվելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին: ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում Նիկոլ Փաշինյանն ունենալու է մեկ տասնյակից ավելի հանդիպումներ և միջոցառումներ։ Միաժամանակ հայտնում եմ, որ սեպտեմբերի 28-ին նախատեսված է Սինգապուրի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան, և կառավարության ղեկավարը խնդիր ունի մինչ այդ ժամանելու Երեւան։

Առանց հատուկ թռիչքի կազմակերպման` վարչապետի կարևոր աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ նման հագեցած գրաֆիկով և սեղմ ժամկետներում անհնար կլիներ կազմակերպել, մանավանդ, որ վարչապետը չէր կարող չմասնակցել սեպտեմբերի 21-ին Հայաստանում նախատեսված միջոցառումներին, այդ թվում՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը: Այսուհետ եւս, նման կարգավորումներն արվելու են այնպես, որ հնարավորինս նպաստեն երկրի ղեկավարի այցի առավել արդյունավետ կազմակեպմանը»,- գրել է նա։

 Ի դեպ,  խոսնակն ասել է նաև, որ 165 մլն դրամը վերաբերում է ոչ թե ամբողջ այցի ընթացքում նախատեսվող ծախսերին, այլ միայն հատուկ չվերթին։

 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իշխանությունների համար ամենաողբերգականն այն է, որ մարդիկ իրենց՝ երեկվա կուռքերին ծաղրում են սոցցանցերում Vesti

Vesti.am. Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ այս օրերին քաղաքացիների փողոցից տուն չգնալը ոչ միայն …