Երեքշաբթի , 14 Հուլիսի 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / Քոչարյանից հետո կանցնեն Ծառուկյանին.«Հրապարակ»

Քոչարյանից հետո կանցնեն Ծառուկյանին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով` Լոս Անջելեսում Փաշինյանի պատվին տրված ճաշի ընթացքում 1998-ի ստատուս քվոյին վերադառնալու իր պլանների մասին խոսելիս Փաշինյանն անդրադարձել է նաեւ Գագիկ Ծառուկյանին եւ ասել, որ նրա ստատուս քվոն եւս կվերադարձվի` «մինչեւ Վալերիկ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակահատված»:
«Քոչարյանից հետո կանցնեն Ծառուկյանին։ Պատճառն այն է, որ ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժն է, եւ պառլամենտում կարող է վճռորոշ լինեն նրանց ձայները, մանավանդ՝ եթե վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսվի»,- ասաց Ծառուկյանի մերձավորներից մեկը։
Դրանով է պետք բացատրել քրեական գործերը նրա շրջապատի նկատմամբ։ Հնարավոր է նրան էլ առաջիկայում մեղադրեն Մարտի 1-ին Արցախից բերված զորքի ծախսերը «հոգալու» մասով։
Հարց․ ասում են՝ Ծառուկյանի դստեր հարսանիքի օրերին մի քանիսի շրջապատում Վանեցյանն անկեղծացել է Փաշինյանի «տարերայնության, հախուռնության» առնչությամբ, ներկաներից մեկը շատ արագ «խաբարը» հասցրել է Նիկոլին, ինչն էլ դարձել է Վանեցյան-Նիկոլ վերջնական ապահարզանի պատճառը, թեեւ նրան եւս վարչապետն առաջարկել է խորհրդականի պաշտոն, ինչպես Օսիպյանին, սակայն վերջինս հրաժարվել է․ ճի՞շտ են այս տեղեկությունները։ «Դուք ասացիք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Վառելու, կախելու, քառատելու կոչեր անողը Ստրասբուրգի Սուսոն էր, որի «հալալ քրտինքը» Ստրասբուրգի և հարակից բնակավայրերի խանութներից օծանելիք և հագուստ գողանալն ու կես գնով իրացնելն էր. Նաիրա Զոհրաբյան

Հայ «Ալի Հասանովն» ու խանութից օծանելիք գողացող Սուսոն ևս միացան ինձ ցցի հանելու և այրելու …