Սկիզբ / Մամուլի տեսություն / Մոտ ժամանակներս պաշտոնին կարող են հրաժեշտ տալ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսը.«Հրապարակ»

Մոտ ժամանակներս պաշտոնին կարող են հրաժեշտ տալ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսը.«Հրապարակ»

«Հրապարակ».Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լոսանջելեսյան հանդիպումը համայնքի հետ համարում է տապալված, քանի որ ի սկզբանե պլանավորված էր, որ մասնակցելու է 30-35 հազար մարդ՝ «Գրանդ փարկը» կարող է տեղավորել մինչեւ 30 հազար, բայց կազմակերպիչներին քաղաքապետարանը հնարավորություն էր տվել կողքի փողոցները փակելու հաշվին լրացուցիչ 5-6 հազար մարդու տեղ էլ ապահովել:

Դրանից զատ, Լոս Անջելես քաղաքի 14 տարբեր վայրերից ավտոբուսներ էին տրամադրվել` մարդկանց «Գրանդ փարկ» տեղափոխելու համար, զեղչեր էին արվել մոտակա բոլոր կայանատեղիներում մեքենաների կայանման համար։ Սակայն, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, մասնակցել է ընդամենը 10 հազար մարդ: Առավել խայտառակ իրավիճակ է եղել կոնգրեսականների մասնակցության հարցում․ հրավիրված են եղել 53 կոնգրեսական եւ սենատոր, սակայն միջոցառմանը մասնակցել է միայն մեկ կոնգրեսական՝ Ադամ Շիֆը, ով համարվում է Թրամփի ամենաոխերիմ թշնամիներից մեկը:
Համայնքում շշուկներ կան, որ այցի արդյունքներից դժգոհության պատճառով մոտ ժամանակներս պաշտոնին կարող են հրաժեշտ տալ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Պարոնայք, խնդրում եմ կարդացեք այս նամակը՝ հասկանալու համար, թե ինչ խայտառակ բաներ են կատարվում մեր երկրում

Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այսօր առավոտյան ստորեւ ներկայացվող նամակն եմ ստացել Մարիա …