Սկիզբ / Հասարակություն / Տոնոյանը մտավ հերթի մեջ. ե՞րբ կլինի հրաժարականը

Տոնոյանը մտավ հերթի մեջ. ե՞րբ կլինի հրաժարականը

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է: Ընդ որում՝ սրվում է ոչ թե դրա դասական իմաստով՝ քաղաքական ուժերի միջև պայքարի կամ ասենք նույն ԱԺ-ում ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների, այլ՝ ներիշխանական, ներթիմային:

Պրոցեսը, որը նոր փուլ թևակոխեց հատկապես Արթուր Վանեցյանի ու Վալերիյ Օսիպյանի հետ տեղի ունեցածից հետո, կարող է նոր հանգրվանի հասնել: Լուրերը, որ երկու ուժայինների ղեկավարների հրաժարականներին անխուսափելիորեն հաջորդելու է Դավիթ Տոնոյանի հեռացումը, կարող են իրականություն դառնալ միանգամայն տեսանելի ապագայում:
Տոնոյանը, սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու դատարանի որոշմանը և նրա առողջությանը, խիստ մտահոգոթյուն է հայտնել՝ Արցախի հերոսի ճակատագրի հետ կապված՝ հայտարարելով. «Ես, ընդհանրապես, մտահոգություն ունեմ՝ իմ զինակցի այդ վիճակի հետ կապված: Գեներալ Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է անձամբ իմ համար և բոլոր երկրապահների համար»:
Ոչ պակաս ուշագրավ է ստացվել Փաշինյանի հեղափոխական զինակցի՝ Սասուն Միքյալեյանի՝ այս անգամ արդեն Արթուր Վանեցյանի մասին արած հայտարությունը:
Արձագանքելով ուսադիրներն աղբաման նետելու Փաշինյանի լոսանջելեսյան հայտարությանը՝ Միքայելյանն ասել է. «Ես էլ եմ ուսադիր կրել. նման բան ոչ ոք իրավունք չունի ասելու»,-միաժամանակ Միքայելյանը շեշտել է, որ Վանեցյանն իր ընկերն է, ում հետ միասին ինքը ճանապարհ է անցել:
Ակնհայտ է, որ թե՛ Տոնոյանի, թե՛ Միքայելյանի հայտարարությունների բուն «թիրախը» Նիկոլ Փաշինյանն է:
Չի բացառվում, որ բանախոսների այսօրինակ գնահատակնները՝ տրված այնպիսի մարդկանց հասցեին, ովքեր Փաշինյանի կողմից ընկալվում են՝ թշնամիներ, անտարբեր չթողնեն «ժողովրդի վարչապետին». նա անպայմանորեն հետևություններ կանի: Ողջ հարցը, սակայն, այն է, թե ի՞նչ հետևություններ:

Թե՛ Տոնոյանը, թե՛ Միքայելյանը միանգամայն ադեկվատորեն են արձագանքում իրավիճակին՝ կապված թե՛ գեներալ Գրիգորյանի, ում Փաշինյանն ամեն օր բանտախցում սպանում է, թե՛ Վանեցյանի, ում նույն հաճախականությամբ վարկաբեկում է:
Խնդիրն այն է, որ Փաշինյանն իր զինակիցների խոսքերն անխուսափելիորեն ընկալելու է բոլորովին այլ ենթատեքստում: Նրա ականջին այդ խոսքերը թվալու են որպես «ձեռնոց»՝ նետված անձամբ իրեն, ինչը չի կարող անհետևանք մնալ այն նետածների համար՝ հաշվի առնելով Փաշինյանի բռնապետական նկրտումները:
Ուստի՝ միանգամայն հնարավոր է, որ մոտ ապագայում մի հրաժարականի դիմում էլ Տոնոյանը գրի, իսկ Սասուն Միքայելյանն էլ, ով այժմ հայտնվել է քաղաքականապես մեկուսացված վիճակում, ստիպված լինի, առհասարակ, հրաժեշտ տալ քաղաքականությանը՝ գուցե շարունակելով մնալ այն պաշտոնում, որն այժմ զբաղեցնում է ԵԿՄ-ում, ուր նա, խոշոր հաշվով, կարողացավ բավարարել Փաշինյանի կողմից իր առաջ դրված պահանջմունքները:
Իսկ ի՞նչ կարող է պետությունն այս ամենից շահել:
Ոչինչ, բառացիորեն ոչ մի բան: Կարող է շահել միայն Փաշինյանն, ում համար Հայաստանը դարձել է հայրական բոստան, և ուր նա ձգտում է բացարձակ իշխանության:
Նրան լուրջ ֆիգուրներ հարկավոր չեն, նրան ուղղություն ցույց տվողներ ուղղակի պետք չեն բացի նստած-հելած արտակ գալստյանից /վանոյի արտակ/:
Փաշինյանին պետք են պատահաբար «գալստուկ» կապած շարքային ակտիվիստներ (ջիվանիկներ, կիսաբացի հայկազիկներ),որոնց համար միակ հեղինակությունը հենց ինքն է՝ «վոժդը»: Այդ իսկ պատճառով էլ ատում է ուսադիր կրողներին ու այն ամենն, ինչ կապված է նրանց հետ: Բանակն ու Փաշինյանը միմյանց «անտիպոտեր» են և վերջ:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արցախը ենթարկվել է նոր կորոնավիրուսով վարակվելու ռիսկի, ռապիդ-թեստով թեստավորումը հուսալի չէ, մենք նույնպես վտանգված ենք.livenews

Արտերկրից Հայաստան եկած և, ընդհանրապես, նոր կորոնավիրուսով (COVID-2019) վարակված լինելու առումով կասկածվող բազմաթիվ անձինք COVID-2019-ի …