Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը դատախազությունը հաստատել է«Հրապարակ»

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը դատախազությունը հաստատել է«Հրապարակ»

«Հրապարակ». ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը դատախազությունը հաստատել է: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին գլխավոր դատախազության լրատվության ծառայությունից:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում քննվող քրգործով ապրիլի 18-ին Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, եւ նրա պաշտոնավարումը դադարեցվել էր։
Իսկ օրերս Սանասարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատախազություն Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը դեռեւս երկու ամիս առաջ, երբ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ տարաձայնություններ է ունեցել, որոշել է պաշտոնին վերադարձնել Սանասարյանին, ում եւ Վանեցյանի լարված հարաբերությունները տեւական ժամանակ դրսեւորվում են նաեւ հրապարակային հարթակում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԱԱԾ-ի նոր՝ 29-ամյա պետի կենսագրությունը. փաստորեն բանակում չի ծառայել

Արգիշտի Քյարամյանը ծնվել է 1991 թ․, մայիսի 22-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում: 2013թ. ավարտել է …