Շաբաթ , Հոկտեմբերի 19 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Անժելա Թովմասյանի հաղորդումը փակվել է քաղաքակա՞ն պատճառով 7or

Անժելա Թովմասյանի հաղորդումը փակվել է քաղաքակա՞ն պատճառով 7or

7or.am
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում արդեն մի քանի օր է՝ եթեր դուրս չի գալիս հայտնի լրագրող Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարը։

Մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորված հաղորդման եթեր դուրս չգալը, Անժելա Թովմասյանը չցանկացավ մեկնաբանել։
Դատելով ամենից՝ հաղորդման դադարեցումը քաղաքական պատճառ ունի, քանզի հաղորդման հեռարձակումը դադարեցվեց այն պահից սկսած, երբ Թովմասյանին պատկանող «Հայելի» կայքը, սեփական աղբյուրներին հղում անելով, բացահայտեց նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության դրդապատճառները, այն է՝ Հարությունյանը ճնշումների տակ է եղել, քանզի «Մարտի 1»–ի գործով չի ցանկացել Նիկոլ Փաշինյանի քննիչների ուզած ցուցմունքները տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ։
Փաշինյանի թիմակիցներն իրենց խոսքում հաստատեցին «Հայելու» գրածները։ Տխրահռչակ Գագիկ Ջհանգիրյանն իր հարցազրույցում նշեց, որ Հարությունյանի դեմ այսպես թե այնպես գործ էր հարուցվելու և նա դատվելու էր։
Նախկին ոստիկանապետը չի ցանկացել ընկնել նիկոլական «արդարադատության» ձեռքը և դիմել է ինքնասպանության։ Ասել է թե՝ Հարությունյանը մարտիմեկյան իրադարձությունների 11–րդ զոհն է։ Նիկոլի քայլերի զոհը։
Ինչ վերաբերում է հաղորդմանը, ապա կա՛մ Ծառուկյանն է սեփական նախաձեռնությամբ փակել Անժելա Թովմասյանի եթերը, որպեսզի ապահովագրի իրեն Փաշինյանի հնարավոր հարձակումից, կա՛մ Ծառուկյանին նիկոլենք նորաթուխ խնամի Խաչատուր Սուքիասյանի միջոցով «խնդրել» են «Հայելու առաջը» եթեր չտալ։
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Անժելա Թովմասյանին «Կենտրոնում» զրկում են եթերից։ Ցանկացած քաղաքական լարվածության դեպքում դա տեղի է ունենում։ Թե ինչով կավարտվի այս անգամվա եթերազրկումը, դեռ պարզ չէ։
«Կենտրոնում», բնականաբար, չեն ընդունում, որ հաղորդման եթերազրկումը քաղաքական հանգամանքներով է պայմանավորված և առաջ են քաշում ֆուտբոլային վարկածը, թե, իբր, հաղորդման ժամին ֆուտբոլ կա ու դա է պատճառը, որ եթեր չի գնում «Հայելու առաջը», բայց դե..
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հաղորդում հանցագործության մասին. հարձակում «Հայելի» ակումբի և Hayeli.am կայքի վրա

Սույն թվականի հոկտեմբերի 5-ին 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով