Կիրակի , Դեկտեմբերի 15 2019
Սկիզբ / Չդասակարգված / Նիկոլն անպայմանորեն գալու է մամուլի հետևից՝ սղոցը ձեռքին, պատրոնդաշն ուսին գցած

Նիկոլն անպայմանորեն գալու է մամուլի հետևից՝ սղոցը ձեռքին, պատրոնդաշն ուսին գցած

Այս օրերի տեղեկատվական թուհուբոհի մեջ շատերի կողմից անտեսված մնաց Անժելա Թովմասյանի՝ «Կենտրոն» հ/ը-ով ամեն օր եթեր դուրս եկող «Հայելու առաջ» հաղորդմանն եթերից զրկելու փաստը:

Հայկ Հարությունյանի գործի հետ կապված Hayeli.am-ի հայտնած հայտնի տեղեկությունից (ակնհայտորեն ոչ նիկոլահաճո) ու դրա արդյուքնում լրագրող Թովմասյանի հարցաքննությունից հետո հայտնի դարձավ, որ հայկական հանրային եթերով հեռարձակվող երկու ընդդիմադիր հայտնի հաղորդումներից մեկը փակվել է:
Ընդ որոմ՝ ուշագրավ է, որ Hayeli.am-ին զուգահեռ նույնատիպ՝ Հայկ Հարությունյանի ինքնասպանության մանրամասներին առնչվող տեղեկություն էր տարածել իշխանամերձ Armlur.am-ը՝ «Իմ քայլից» պատգամավոր Թագուհի Թովմասյանին պատկանող «Ժողովուրդ» օրաթերթի կայքը, ինչը, սակայն, որևիցե ճակատագրական հետևանք կարծես չի ունեցել խմբագրության վրա:
Անժելա Թովմասյանի հետ տեղի ունեցածն, անկասկած, պետք է դեմարշ համարել ընդդեմ ազատ խոսքի, յուրատեսակ ոտնձգություն՝ չորրոդ իշխանության նկատմամբ մի երկրում, որի «վոժդը», նախկինում եղել է լրագրող ու խմբագրել մի ԶԼՄ, որը նախորդ իշխանությունների ժամանակ, ինչպես հայտնի է, հանդես էր գալիս արմատական ընդդիմադիր դիրքերից, ողջ օրը հայհոյում, «մուտիտներ» տարածում ու վարկաբեկում թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսանի իշխանությանը, իսկ վերջերս էլ գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ էին խաղեր տվել՝ ապօրինաբար հանրայնացնելով նրա՝ ԱԱԾ մեկուսարանում արված լուսանկարը:
Թովմասյանի դեմ կազմակերպված դավադրությունն, անկասկած, կարելի է դիտարկել նաև մեկ այլ տեսանկյունից նույնպես՝ Հրայր Թովմասյանի դեմ իշխանությունների կազմակերպած անբարո արշավի. Անժելան Հրայրի քույրն է, և խիստ հավանական է, որ հենց այս հանգամանքն է նաև դարձել պատճառ՝ նրան նման կերպ հալածելու:
Անկախ ամեն ինչից՝ աներկբա է, որ տեղի ունեցածը ոչ այնքան ոտնձգություն է՝ կոնկրետ անձի դեմ, որքան ապտակ՝ ժողովդավարությանը, ապտակ՝ խոսքի ազատությանը, ապտակ՝ չորրոդ իշխանությանը, որն, ինչպես հայտնի է, սեփականելու, ստրկացնելու անհագուրդ ցանկություն ունի Նիկոլ Փաշինյանը: Անցյալում լրագրող, այժմ լրագրողների գրող դառնալ փորձող «նոր» Հայաստանի հիմնադիրն, անշո՛ւշտ, շատ լավ գիտի հատու, փաստարկված քննադատության արժեքը, ազատ խոսքի գինը, դրանից իր համար բխող վտանգները:
Մի իրավիճակում, երբ օբյեկտիվորեն Հայաստանը գլորվում է անդունդն ու տապալվում, այդ մասին հանրությանը պարբերաբար հիշեցնելը կարող է խիստ բացասական հետևանքներ ունենալ Փաշինյանի իշխանության համար: Ահա սա է պատճառը, որ Թովմասյանին զրկել են եթեր մտնելու իրավունքից, և չի բացառվում, որ զրկեն նաև կայքից, իսկ հետո էլ լրագրությամբ զբաղվելու իրավունքից:
Ո՞րն է լուծումը:
Լուծումն այս պարագայում կարող է լինել լրագրողական հանրության, ազատ խոսքի ջատագովների համախմբված ու ադեկվատ արձագանքը:
Այսօր փակում են Անժելային, վաղը կփակեն մյուս ընդդիմադիրներին, կլռեցնեն ընդդիմադիր լրագրողներին ու վերլուծաբաններին՝ ոլորտը վերածելով Փաշինյանի գովքի, փառաբանման պրիմիտիվ հարթակի:

Դատական իշխանությունը սեփականելուց հետո, ՍԴ-ն հորով-մորով անելուց հետո Նիկոլն անպայմանորեն գալու է մամուլի հետևից՝ սղոցը ձեռքին, պատրոնդաշն ուսին գցած:
Գայանե Մանուկյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ալեն Սիմոնյանը «բոչկա է գլորոմ» Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ

Այս օրերին ակտիվ քննարկման առարկա է դարձել 1999-ի հոկտեմբերի 27-ին հայաստանյան խորհրադրանում տեղի ուենցած ոճրագործության …