Չորեքշաբթի , Հունվարի 22 2020
Սկիզբ / Հասարակություն / Ինչու բանակում չծառայածների զորահավաք չի իրականացվում, մի՞թե միայն բանակ ծառայածներս պետք է պատրաստ լինենք առաջինը զենք վերցնելու և սահման գնալու

Ինչու բանակում չծառայածների զորահավաք չի իրականացվում, մի՞թե միայն բանակ ծառայածներս պետք է պատրաստ լինենք առաջինը զենք վերցնելու և սահման գնալու

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ եգանյանն իր էջում գրում է. 

Հրաշալի է, երբ անցկացվում են նման խոշորամասշտաբ զորավարժություններ, Հայաստանի նման երկրներում այդպիսիք պետք է հնարավորինս հաճախ անցկացվեն, ինչը թույլ կտա յուրաքանչյուր քաղաքացու իմանալ պատերազմի դեպքում իր անելիքը:
Ինձ համար ուղղակի անհասկանալի է, թե ինչու բանակում չծառայածների զորահավաք չի իրականացվում, միթե միայն բանակ ծառայածներս պետք է պատրաստ լինենք առաջինը զենք վերցնելու և սահման գնալու, թե ճիշտ կլինի, եթե խաղաղ ժամանակն օգտագործենք ու զինվորական գիտելիքներ տանք բանակ չգնացածներին:
Խոսվում է այս ոլորտում տարիներ շարունակ իշխած կոռուպցիայի մասին, եթե խոսում եք, ուրեմն մի բան ավել գիտեք, գիտեք, որ հիվանդությունների մեծ մասը սարքած է ու գոյություն չունի, այդ դեպքում որն է արդարությունը, երբ երկու տարի ընտանիքից ու ուսումից արդեն հեռու գտնված երիտասարդը հիմա ևս պետք է կանչվի զորավարժության, իսկ նույնիսկ դա չարած մյուս քաղաքացին պետք է այս անգամ ևս հանգիստ զբաղվի իր գործերով:
Ընդունեք, որ մեկ անգամ ևս խախտվում է արդարության սկզբունքը, հայրենիքի պաշտպանությունը բոլորի գործն է, այլ ոչ թե մեկ անգամ արդեն դրան մասնակցածներինը: Զորակոչ արեք ու տարրական գիտելիքներ սովորեցրեք նաև չծառայածներին:
Զոհրապ Եգանյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. Hraparak

Ողջույն, մեծարգո վարչապետ։Լա՞վ եք: Հրաշալի է: Ես էլ եմ լավ եւ մաղթում եմ, որ Դուք …