Կիրակի , Դեկտեմբերի 8 2019
Սկիզբ / Հասարակություն / Ռոբերտ Քոչարյանի սարքած Հյուսիսային պողոտայում Անգելա Մերկելի հետ արած սելֆին էլ Նիկոլին «փեշքեշ»

Ռոբերտ Քոչարյանի սարքած Հյուսիսային պողոտայում Անգելա Մերկելի հետ արած սելֆին էլ Նիկոլին «փեշքեշ»

«Մենք իրավունք չունենք ուշանալ պատմության գնացքից կամ օդանավից: Մենք պարտավոր ենք շահել շախմատային մեր այն խաղը, որ սկսել ենք ոչ թե մենք, այլ Մեսրոպ Մաշտոցը…»
Պարույր ՍԵՎԱԿ.

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ակնհայտ է, որ գործող իշխանությունները ոչ մի ձեռքբերում չեն գրանցում, իսկ գլխավոր ձախողումը արտաքին քաղաքականության ոլորտում է, որտեղ գրեթե բոլոր ուղղություններով «պռավալներ» են։
Պռավալների ցանկ.
Նիկոլը անընդհատ թմբկահարում է որ՝ փայլուն են, էլ ավելի են, գերկարևոր են…
1. «հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են», սակայն հենց այդ «փայլուն» հարաբերություններով են պայմանավորված պարբերական բնույթ ստացած ձախողումները՝ առաջիկայում գազի գնի 30-40% բարձրացումը, Հարավկովկասյան երկաթուղիների աշխատանքի հնարավոր դադարեցման մասին մեսիջները, և այլն։
2. Իրանի հետ հարաբերությունները ևս ռիսկային են, չնայած նոր իշխանություններն ասում են, թե «իրենք ամեն ինչ անում են պատմական հարևանի հետ հարաբերությունների էլ ավելի խորացման համար», սակայն փաստ է, որ Իրանում միանշանակ չեն ընդունել Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու փաստը, ինչը, ըստ ամենայնի, անհետևանք չի մնա։
3. Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վավերացումն. փաստն այն է, որ մինչ օրս դեռևս հստակեցված չէ, թե ինչ քայլեր ու մոտեցումներ ունեն ՀՀ «ժողովրդավարական» իշխանությունները՝ Հայաստանի համար այդ գերկարևոր փաստաթութը կյանքի կոչելու և իրականացնելու համար։
Այս ակնհայտ ձախողումների ֆոնին, սակայն, ՀՀ ապիկար իշխանությունները փորձում են «իրենցով» անել դեռևս նախորդ իշխանությունների կողմից իրականացված արտաքին քաղաքական ձեռքբերումները, հատկապես՝ դեռևս տարիներ առաջ ձեռք բերված համաժողովների և միջազգային կոնֆերանսների հետ կապված քայլերը։
«Կոռումպացված ռեժիմի» կողմից նախապես կազմակերպված ու պլանավորված միջոցառումների ցանկ.
1. Ֆրանկոֆոնիայի 17-րդ միջազգային գագաթաժողովն:
2. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ԵԱՏՄ-ի գագաթաժողով:
3. ԵԱՏՄ գործընկերության ընդլայնմանն ուղղված ռազմավարությունը, որի շրջանակներում ԵԱՏՄ գագաթաժողովին հնարավորություն են ստացել մասնակցել Իրանը, Սինգապուրը և շատ այլ գործընկեր պետություններ։
4. Սերժ Սարգսյանի ժամանակ էր, որ որոշում ընդունվեց, որ ՀՀ-ն պետք է ստանձնի ԵԱՏՄ նախագահությունը, և գագաթաժողովի կայանալու մասին նախաձեռնության շուրջ պայմանավորվածությունը:
5. առաջիկայում Երևանում տեղի է ունենալու նաև Համաշխարհային տեխնոլոգիական գագաթաժողով, որի որոշումը կայացվել է դեռևս 2015 թվականին:
Ինչ ենք տեսնում մենք հիմա, որ ներկայումս իշխանական ողջ թիմը՝ իր բոլոր հնարավոր ջատագովներով, փորձելու են իրենց արտաքին կարևոր «ձեռքբերումը» համարել սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում սպասվող ԵԱՏՄ գագաթաժողովը, որը, ի դեպ, Նիկոլը ժամանակին համարում էր «սխալ ու ազգակործան» քայլ, ինչը՝ տևական ժամանակ քննադատվել է նախկին ընդդիմադիր գործիչի կողմից, քարկոծվել նրա թիմակիցների և «քաղհասարակության-սորոս» բլոկի ներկայացուցիչների կողմից՝ որպես «ՀՀ պետականության կորստին ու հայ ազգի ստրկացմանն» ուղղված քայլեր։
Սակայն, փաստացի այսօր տեսնում ենք, որ այդ ամենը նախկին քաղաքական ղեկավարության ճշգրիտ հաշվարկի ու հեռանկարային քաղաքականության պտուղն է։ Նիկոլի թիմը այս գագաթաժողովից փորձելու է հնարավորինս շատ շոու էֆեկտ ստանալ՝ որպես արտաքին քաղաքականության «փայլուն ձեռքբերում»։
Հ.Գ. Երբ մարդու մոտ որևէ բան չի ստացվում, նա փորձում է այդ ամենի մեջ կամ մեղավորներ փնտրել, կամ ուղղակի արդարանալ՝ ապացուցելով, որ տեղի ունեցածում իր մեղքի բաժինը քիչ է։ Իսկ եթե ամեն ինչ պսակվում է հաջողությամբ, տվյալ անհատը կամ ձայն չի հանում, կամ հայտնի «Հարսնացուն Հյուսիսից» ֆիլմի մեջի հպարտ Մուրադի կեցվածքն է ընդունում, թե դա հենց այդպես էլ պետք է լիներ:
Հ.Գ.Գ. Անգելա Մերկելի հետ, Ռոբերտ Քոչարյանի սարքած Հյուսիսային պողոտայում արած սելֆին էլ Նիկոլին «փեշքեշ»:
Արթուր Թովմասյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մի՞թե Նոր Հայաստանը միտված է դառնալ Ադրբեջանից հետո երկրորդ երկիրը, որի մուտքը փակ է հայրենասեր հայի համար.Անդրանիկ Հովհաննիսյան

Հակահայրենադարձության մեկնարկը Հայաստանու՞մՆոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Հայ-Ռուսական …