Կիրակի , 20 Սեպտեմբերի 2020
Սկիզբ / Հասարակություն / Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի լեգիտիմ նախագահն է և վերջ

Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի լեգիտիմ նախագահն է և վերջ

Վաղը Աժ-ն կքնարկի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը, որը ընդգրկվել է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

Նախ ուզում եմ ֆիքսենք, որ այս նախագիծը զուտ քաղաքական է, և հետապնդում է միայն մեկ նպատակ՝ վերջնակապես զավթել ամբողջ իշխանությունը և ստեղծել բարենպաստ «իմ դեմ խաղ չկա» վիճակ:
Նախագծում զետեղված են 4 հիմքեր.
Հիմք առաջին՝ Թովմասյանը, մինչև ՍԴ անդամ դառնալը եղել է ՀՀԿ անդամ և 2010-ից ի վեր ՀՀ-ում զբաղեցրել է մի շարք առանքային պաշտոններ, ինչպիսիք են՝ Արդարադատության նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար, ԱԺ պատգամավոր և պետաիրավական հանձնաժողվի նախագահ:
Հիմքը երկրորդ՝ Թովմասյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից մեկի միջև առկա հարազատական կապ:
Հիմքը երրորդ՝ Թովմասյանի կողմից նախկինում Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչեցվել:
Հիմք չորրորդը հանգում է հետևյալին, որ ՍԴ մասին օրենքը նշում է, որ դատավորի՝ վարույթի մասնակցելու անհնարինության հարցը քննվում է գործը քննության ընդունելու որոշման շրջանակներում, և այս բոլորի մասին տեղյակ լինելով՝ Թովմասյանը չի բարձրաձայնել սրա մասին, չի դարձրել ՍԴ դատարանի քննարկման առարկա:
Օդում կախված լուրեր կան, որ այս փաստաթուղթը կազմել են Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, որը ժամանակին ինքն իրեն հռչակել էր ՍԴ նախագահ, և Գագիկ Ջհանգիրյանը, որը վերջին շրջանում գնալով ավելի ու ավելի ակտիվացել է:
Ասեմ ավելին, տենց լավ չի, էդ հիմքերում ավելացրեք որ Թովմասյանն է խորտակել հայտնի Տիտանիկը, Թովմասյանն է մահափորձ կազմակերպել Քենեդու վրա, Թովմասյանն է ուղարկել Կապլանին, որ կրակի Լենինի վրա և այդպես շարունակ անհեթեթ հիմքեր:
Ասածս ինչ է. անգրագետ Պողոսները չպետք է որոշեն պետության համար կարևոր հարցերը՝ իբրև մեծամասնություն:
Հ.Գ. Ինչպես կասեր իմ ընկեր Արթուր Դանիելյանը, ձիգ մնա ընկեր ջան, դու դրանով ես պատմություն մտնելու:
Հ.Գ.Գ. Ի դեպ հիշեցնեմ, որ ես ոչ մի բարեկամական կապ չունեմ պարոն Թովմասյանի հետ:
Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի լեգիտիմ նախագահն է և վերջ:
Արթուր Թովմասյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Կեղտոտ պատվեր. ինչո՞ւ է «Վանոյի Արտակը» թիրախավորել Սարիբեկ Գևորգյանին

Բացառապես 2018-ի հեղափոխության շնորհիվ այժմ արևի երես տեսնելու հնարավորություն ստացած նախկին բանտարկյալ Վանոյի Արտակը (անձնագրով՝ …