Կիրակի , Հունվարի 26 2020
Սկիզբ / Հասարակություն / Լսածս լրիվ տեղավորվում է «բարի ցարի ու չար բոյարների» մասին կեղծ պատկերացումների տրամաբանության մեջ.Մուշեղ Շուշանյան

Լսածս լրիվ տեղավորվում է «բարի ցարի ու չար բոյարների» մասին կեղծ պատկերացումների տրամաբանության մեջ.Մուշեղ Շուշանյան

Առաջին 5-7 րոպեն լսելուց հետո չկարողացա ու չցանկացա այլևս լսել։

Հարգելի Դավիթը խոսում է էն մասին, որ պաշտոնանկ արված ԱԱԾ պետը վարչապետին սխալ տեղեկատվությամբ ա սնուցել իր մասին ու ամիսներ շարունակ անընդմեջ փորձել ա սեպ խրել իր և վարչապետի միջև։ Ինքն էլ չի տրվել էմոցիաներին և չի գնացել այդ ճանապարհով։
Նախ՝ լսածս լրիվ տեղավորվում է «բարի ցարի ու չար բոյարների» մասին կեղծ պատկերացումների տրամաբանության մեջ։
Եթե Դավիթը այդքանը չի գիտակցում, ուրեմն իր հետ կատարվածից, առնվազն դաս չի քաղել և նաև իր տեղում չի գտնվել։ Եթե գիտակցելով է դիմում այդ հնարքին, ուրեմն առանց այն էլ ապակողմնորոշված զանգվածների մեջ խորացնում է այն սին համոզման արմատավորումը, որ մեր «դյուրահավատ» վարչապետին նենգ ենթակաները խաբել ու մոլորեցրել են։ Իսկ խոստովանությունը, որ սեպ խրելու փորձերին ինքը չի հակադարձել ամենակոշտ կերպով, նաև՝ ինչու չէ, տրվելով էմոցիաների ազդեցությանը, նույնպես այդքան էլ դրական կողմից չի բնորոշում հարգելի Դավիթին, որովհետև եթե նա չի փորձել իր գլխին գործ սարքող ԱԱԾ տնօրենի հետ կոշտ առճակատման գնալով «ճշմարտության լույսը» հասու դարձնել վարչապետին, ապա նա իր տեղում չի գտնվել։
Իսկ եթե Դավիթը համոզված է եղել, որ վարչապետը գիտակցել է, որ իր ենթական իրեն դեզինֆորմացիա է մատուցել, սակայն նրան ինչ-ինչ պատճառներով ձեռնտու է եղել Դավիթին զոհաբերել, ապա առավել ևս նրա՝ որպես 1,5 տասնամյակ ռեժիմների դեմ պայքարած սկզբունքային քաղաքական գործչի պարտքն է եղել ժողովրդի առաջ պատռել վարչապետի դիմակը
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սուրբ ծնունդը հոգու վերածնունդ է մեզ համար

Որպես սքանչելիք և լավագույն խորհուրդ` շնորհավորում եմ բոլորիս Սուրբ ծնունդը, որը սովորեցնում է ապրել մեր …