Կիրակի , Հոկտեմբերի 20 2019
Սկիզբ / Հասարակություն / Բանակում չծառայածին պիտի օրենքով արգելվի պետական պաշտոն զբաղեցնելը

Բանակում չծառայածին պիտի օրենքով արգելվի պետական պաշտոն զբաղեցնելը

Բանակում չծառայածին պիտի օրենքով արգելվի պետական պաշտոն զբաղեցնելը։ Թե չէ, էս ի՞նչ է։ Էս մարդիկ ոչ քրտնքի համ գիտեն, ոչ արյան, ոչ կորստի, ոչ տառապանքի, ոչ էլ Հայրենիքի։

Հայրենիքը՝ Հայաստան անունով բրենդ կամ «Փակ Բաժնետիրական Ընկերություն» չէ, որտեղ վարչապետն ու թիմը հիսուն գումարած մեկի տերերնն են։
Հայրենիքը ականով անդամահատված զինվորի արյամբ հագեցած հողն է ու այդ զինվորի սոցիալապես իրականցման ողջ պատմությունը։ Հայրենիքը՝ նահատակների պաշտամունքն է ու նրանց ընտանիքի անդամների ապրելու ճանապարհը։
Հայրենիքը Հրազդանում կամ Չարենցավանում, իշխանությունների պատճառով սեփականաշնորհված գործարանների գործազուրկ, չափից ավելի շուտ ծերացած, ատամնաբույժի համար փող չունեցող արտագնա բանվոր՝ հայ մարդու տառապանքն է, Հայրենիքը՝ վերադարձած ու բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարած սփյուռքահայի հիասթափության պատմությունն է, և ոչ թե Ձեր մեծապետական սելֆին կամ տաքուկ դահլիճների ճառերը։
Բանակում ծառայած եթե լինեիք, կիմանայիք այս ամենը։

Դավիթ Վանյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով