Շաբաթ , Հոկտեմբերի 19 2019
Սկիզբ / Հասարակություն / Ես պահանջում եմ դատախաղերը փոխարինել իրական դատերով,հայտարարված հեղափոխությունը իրական հեղափոխության վերածել

Ես պահանջում եմ դատախաղերը փոխարինել իրական դատերով,հայտարարված հեղափոխությունը իրական հեղափոխության վերածել

ՁԵՐՆ ԻՆՁ ՄԻ ՎԵՐԱԳՐԵՔ

Խոսքը խոսք է բերում:Ուզում եմ քաղաքական գզվռտոցից հեռու մնալ,չի ստացվում:Օրը ցերեկով խեղաթյուրվում է ասածս,ինձ վերագրվում բաներ,որոնք իմը չեն:
Ոչ,հարգելի օպոնենտ,ես քեզնից չեմ պահանջում ներել նրանց,ովքեր թալանել են ժողովրդին,քո ընտանիքից խլել ապրուստի միջոցները,ստիպել հեռանալ երկրից,նրանց հետ կողք կողքի քայլել,ժպտալ նրանց և մոռանալ նրանց արածը:Քո ասածների իշխանության օրերին ես չեմ լռել,չեմ համակերպվել,չեմ օգտվել նրանց բարեկամությունից:
Ինչ մնում է հանդուրժողականության իմ կոչին,դա ամենևին էլ քո ասած ,,կրեատիվ երևալու,, մարմաջ չէ,դա ապրելակերպ է,ես խառնաշփոթ չեմ սիրում,առավել ևս ՝իմ երկրում:
Ուշադրություն,ո՞րն է ի՛մ ասածը՝ես պահանջում եմ նախկինների հետ դատել նաև նրանց,ովքեր ծախեցին իմ ծննդավայր Շահումյան Գետաշենը,ովքեր արդիական տնտեսությամբ ու մշակույթով երկիրս վերածեցին միջնադարյան խանության…Ես պահանջում եմ դատախաղերը փոխարինել իրական դատերով,հայտարարված հեղափոխությունը իրական հեղափոխության վերածել:Ասածիս և ինձ վերագրվողի տարբերությունը կարծում եմ ակնհայտ է:
Ինչ մնում է կանանց անպատվող ձեր հովանավորյալին,զարմացած չեմ:Հիշում եմ Շուշոյի և իր զավակների դեմ պարբերաբար կազմակերպվող վայրենի արշավները,Սիրուշոյի հանդեպ շարունակվող հերյուրանքները,զոհված ազատամարտիկների մայրերի դեմ ոխակալ հիշոցները և ցավով արձանագրում,որ իմ երկրում բան է փոխվել,շատ գնահատելի մի բան՝ կնամեծարությունը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Պետական մակարդակով մեկուկես տարի երկիրը պահել ցնցումների մեջ, սև ու սպիտակի բաժանելով՝ պառակտել հասարակությանը, ու հիմա նշանակված պաշտոնյաների մե՞ջ եք մեղավորներ փնտրում7«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. Ուզում եմ հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանը, որ ուզում է ազատվել նախկին ռեժիմի մնացորդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով