Շաբաթ , Հոկտեմբերի 19 2019
Սկիզբ / Հասարակություն / Ո՞րն է Փաշինյանի նպատակը, մարդկանց բերանը փակե՞լը…

Ո՞րն է Փաշինյանի նպատակը, մարդկանց բերանը փակե՞լը…

«Կենտրոն» հ/ը-ի եթերից Անժելա Թովմասյանի զրկվելուց հետո, որի դրդապատճառներն, անկասկած, քաղաքական են, հիմա էլ հարձակում է տեղի ունեցել Թովմասյանին պատկանող «Հայելի» մամուլի ակումբի դեմ. մի խումբ թրաշամանուկներ՝ պիպոյաջիվանիկահայկազիկական ոճով մտել են շենք ու հավկիթներ են նետել ակումբի դռան ուղղությամբ՝ մեղադրելով Անժելա Թովասյանին իրեն պատկանող Hayeli.am կայքով Նիկոլի ականջին ոչ իշխանահաճո վերնագրեր ունեցող հոդվածներ հրապարակելու համար ու պնդելով, որ իբր հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող վերլուծական մի շարք նյութեր ապազգային են, հակասող ՀՀ ազգային ու պետական շահերին:

Այն, որ Նիկոլ Փաշինյանի հեծնած ուխտը մի օր էլ չոքելու էր չորրորդ իշխանության դռանը, թերևս, կասկած չէր հարուցում ի սկզբանե: Ակնհայտ է, որ Թովմասյանի շուրջ ընթացող խայտառակ գործընթացները, որոնք, թերևս, կարող են բնորոշ լինել ասենք աֆրիկյան թերզարգացած բռնապետական երկրներին, միայն առաջին ծաղիկներն են այն ամենի, ինչին շուտով ստիպված է լինելու բախվել մամուլը Հայաստանում: Ի դեպ՝ գրաքննություն է մտցված նաև մի շարք այլ ոլորտներում, որոնցից մեկն էլ բուհական համակարգն է՝ նույն ԵՊՀ-ում, ինչի մասին արդեն իսկ ստացվում են լրջագույն ահազանգեր:

Ո՞րն է Փաշինյանի նպատակը, մարդկանց բերանը փակե՞լը, թե՞ իրավիճակի օբյեկտիվ վերլուծությամբ հանդես եկողներին «սիբիր քշելը»: Բայց մի՞թե բարոյական է, երբ «սիբիր քշելով» ու ազատ խոսքի հերն անիծելով է զբաղվում հենց լրագրողը՝ մեկն, ով Հայաստանում գոյություն ունեցած խոսքի ազատության շնորհիվ է նաև, որ նախքան քաղաքակաանություն մտնելը կամ դրանից հետո էլ շարունակել է պարարտանալ, սրան-նրան սևացնելով փող կորզել ու խնդալ:


Ցավոք, բոլոր վատթար կանխատեսումները, որ մինչ այս արվել են նոր Հայաստանի վերաբերյալ, իրականանում են ու այն էլ սպասվածից շատ ավելի արագ:
Ստալինյան ժամանակները չոքել է Հայաստանի դուռն ու չկա գեթ մեկն, ով կկարողանա այս աղետի դեմն առնել:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հաղորդում հանցագործության մասին. Փաշինյանը Սերժ Սարգսյանի անունն է տվել

Լոս Անջելեսում, մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել գուցե շատերի կողմից աննկատ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով