Սկիզբ / Հասարակություն / Անյուտա Հակոբյանն ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի անժամկետ նստացույց է հայտարարել

Անյուտա Հակոբյանն ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի անժամկետ նստացույց է հայտարարել

Օրերս, հանրությունը տեղեկացավ, որ մի խումբ քաղաքական գործիչներ, հասարակական տարբեր խավերի ներկայացուցիչներ հանդես են եկել հայտարարությամբ՝ ըստ որի, կազմակերպվել է ստորագրահավաք , ընդդեմ Հայաստանի դատաիրավական համակարգի, դատավորների և Սահմանադրական դատարանի հանդեպ իրականացվող բիրտ ճնշումների:

Ստորագրահավաքին միացածները իշխանություններին կոչ են արել դադարեցել հակասահմանադրական գործընթացը, զերծ մնալ հակապետական գործողություններից ու պահանջել են փոխել ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռ. Քոչարյանի խափանման միջոցը:
Տեղեկացնենք, որ ի պաշտպանություն երկրորդ նախագահի, նրա աջակիցներից Անյուտա Հակոբյանն հոկտեմբերի 7-ից ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության շենքի դիմաց հայտարարել է անժամկետ նստացույց՝ միաժամանակ կոչ անելով Ռոբերտ Քոչարյանի համակիրներին միանալու նախաձեռնությանը
պայքարելու ընդդեմ գործող իշխանությունների, դատաիրավական համակարգի , ապօրինի գործողությունների դեմ:
Նշենք, որ Փաշինյանը կոնկրետ առաքելությամբ է զավթել իշխանությունը և այժմ փորձում է կետ առ կետ կյանքի կոչել իր կեղտոտ, բայց առայժմ թաքուն պահվող պլանները, որոնցից ամենակարևորը, թերևս, Քոչարյանի լիկվիդացումն է:
Պարզից էլ պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ շատ հստակ պատվեր է իրականացվում:
Բոլոր դեպքերում ապագան Փաշինյանի համար լուսավոր չէ, ու եթե նման նստացույցը երկար տևի, ապա միայն կռահել կարելի է, թե ինչ նոր ցնցումների առաջ է կանգնելու երկիրը:
ԱԶԱՏՈՒԹՅՈ՛ՒՆ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հեղափոխությունը բռնել է պարտության ճամփան. ռեկետի, արյունոտ պատմությունների մեջ բռնված Արթուր Ասատրյանը չի կարող հեղափոխությունից հետո հարուցված խայտառակ քրեական գործով անպարտ ու անմեղ ճանաչվել.1in

Ընդամենը երկու օր առաջ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման ժամանակ ջանք …