Շաբաթ , Հոկտեմբերի 19 2019
Սկիզբ / Հասարակություն / Գեներալին ցանկանում են ուղղակի սպանել. հայտնի է մարդասպանը

Գեներալին ցանկանում են ուղղակի սպանել. հայտնի է մարդասպանը

Մինչ Փաշինյանն ու յուր դուստրը Երևանում այս օրերին ընթացող WCIT 2019-ի շրջանակներում փորձում են փիառվել, լուր է ստացվել այն մասին, որ կտրուկ վատթարացել է կալանավայրում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը:

Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավորի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, և առկա հիվանդություններին ավելացել են այլ հիվանդություններ ևս:
Պաշտպան Լևոն Բաղդասարյանն էլ, նկարագրելով իր պաշտպանյալի առողջական ծայրաստիճան ծանր վիճակը, մանրամասնել է. «Մանվել Գրիգորյանը գտնվում է նարկոզի տակ, վիճակը ծայրահեղ ծանր է։ Մանվել Գրիգորյանն օրական մի քանի կիլոգրամ դեղորայք է օգտագործում, նրա մոտ գլուխ են բարձրացրել երկրորդային հիվանդություններ, որոնք գնալով կարող են էլ ավելի խորանալ և հանգեցնել մահվան»: Պաշտպանը միաժամանակ դատարանին է մեղադրել ստեղծված անմարդկային իրավիճակի համար:
Նկատենք՝ առաջին անգամ չէ, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանները խոսում են իրենց պաշտպանյալի առողջական վիճակի վատթարացման մասին: Նրանք այս ողջ ընթացքում բազմաթիվ անգամներ հասարակության ու նույն դատարանի ուշադրությունն են փորձել սևեռել ստեղծված խայտառակ վիճակի վրա՝ հույսով, որ գոնե դա կօգնի իշխանություններին սթափվել:
Մինչդեռ անկասկած է, որ հենց իշխանությունների ուղղակի հրահանգով է, որ մի ողջ հայրենիք շահած գեներալն այսօր փաստացի մեռնում է ու մեռնում է տանջալից մահով՝ ասես ազերիական գերության մեջ:
Իսկ ինչո՞վ է Փաշինյան Նիկոլն ու իր իշխանությունն, այդ իշխանությանը գլխին դրած դատարանը տվյալ պարագայում տարբերվում թուրքից, ո՞վ կարող է համոզիչ պատասխան տալ այս հարցին:
Ակնհայտ է, չէ՞,թե կոնկրետ ինչ են ուզում Մանվել Գրիգորյանին արած լինել:
Ցանկանում են ուղղակի սպանել: Իսկ սպանում են՝ ոչ միայն «վարձահատույց լինելու» նրան՝ Արցախը շահելու ու այն պահելու համար, այլև այն պատճառով, որ անօրինակ տղամարդկություն դրսևորելով՝ հերոսը ոչ մի կերպ չի ցանկանում վերածվել գործ տվողի, չի ցանկանում նույն Ռոբերտ Քոչարյանին, այսպես ասած, հանձնել:
Կասկած չկա, որ եթե նա վկայություն տար Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ ախոյանի դեմ, ապա այսօր տանը կլիներ՝ իր ընտանիքի գրկում: «Տուշոնկաների» գործը մարդու վրա «կարելու» ամբողջ իմաստն ի սկզբանե կայացել է Քոչարյանի դեմ դուրս բերելուն ու համապատասխան ցուցմունքների շնորհիվ հիմնավոր «վենդետա» իրականացնելով:
Պայմանը պարզ է՝ հանձնել Քոչարյանին ու տուն գնալ, կամ լինել տղամարդ ու վճարել այդպիսին հանդիսանալու համար:
Գրիգորյանն ընտրել է երկրորդ տարբերակը, և այլ բան չէր էլ կարելի ակնկալել մեկից, ում ստվերից մինչև հիմա դողում է թշնամին, ում արիությունն ու մարտի դաշտում դրսևորած քաջությունը պատմվելու է սերունդներին:
Այս աշխարհում ոչինչ հավերժ չէ, ու վաղ թե ուշ ավարտվելու է նաև Նիկոլ Փաշինյանի ժամանակը, ու շատ հետաքրքիր է, թե ինչ է այդ ժամանակ պատասխան տալու «ժողովրդի վարչապետը»՝ այսքան մեղք վզին վերցնելով:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Անյուտա Հակոբյանն ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի անժամկետ նստացույց է հայտարարել

Օրերս, հանրությունը տեղեկացավ, որ մի խումբ քաղաքական գործիչներ, հասարակական տարբեր խավերի ներկայացուցիչներ հանդես են եկել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով